Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ֆլորես» Աճուրդի Տուն ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

04.09.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Կազմակերպիչ «Ֆլորես» Աճուրդի Տուն ՍՊԸ -ն իրականացնելու է «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈւՎԿ ՓԲԸ -ում գրավադրված լոտերի բաց աճուրդ «դասական» և «հոլանդական» փուլերով.
- Արմավիրի մարզ, համայնք Հայկավան, 3 փողոց, թիվ 1 հասցեում գտնվող 560.4 ք.մ. մակերեսով գյուղ. մթերքների վերամշակման արտադրամաս, 49.9 ք.մ. մակերեսով կաթսայատուն և 0.4 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 47500000 ՀՀ դրամ:
- Արմավիրի մարզ, համայնք Հայկավան հասցեում գտնվող 0.25 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 3500000 ՀՀ դրամ:
- ք.Երևան, Էրեբունի, Սարի-Թաղ 4-րդ փողոց, թիվ 17 հասցեում գտնվող 201.9 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 20.2 ք.մ. մակերեսով օժանդակ շինություն և 0.03 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 19000000 ՀՀ դրամ:
Աճուրդի փուլերը ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շ., 82/31 հասցեում 22.09.2020թ.-ին, 23.09.2020թ.-ին և 24.09.2020թ.-ին ժ. 12:00-ին դասական եղանակով, այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին` հոլանդական եղանակով: Աճուրդի ավարտը՝ 30.12.2020թ.: Աճուրդի մասնակցության նախավճարը գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%, վճարման վերջնաժամկետը յուրաքանչյուր աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00: Նախավճարը վճարվում է «Ֆլորես» ԱՏ ՍՊԸ-ի դրամարկղում`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («Ամերիաբանկ» ՓԲԸ-ում 1570005285290100 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում է՝ ֆիզիկական անձի կողմից անձը հաստատող փաստաթուղթ և կազմակերպչի կողմից տրված մասնակցի վկայական, իսկ իրավաբանական անձի կողմից՝ կանոնադրություն, պետական գրանցման վկայական, ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և մասնակցի վկայական:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով աճուրդավարի մուրճիկի 3 հարվածից առաջ առաջարկել է ամենաբարձր գինը:
Սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի ավարտը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 18:00-ն կարելի է ծանոթանալ լոտի հետ՝ այցելությունը համաձայնեցնելով կազմակերպչի հետ: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և անվճար ստանալու համար դիմել կազմակերպչին:

Հասցե` ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա, 40 82/31

Հեռ..` +374 11 56 45 13

Էլ. փոստ`