Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մանե Պավլիկի Մամյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

04.09.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մանե Պավլիկի Մամյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

25.09.2019թ-ին, ժամը 17:00-ին Մանե Պավլիկի Մամյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի կողմից ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Մանե Պավլիկի Մամյանին պատկանող և «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդը:
Աճուրդի է ներկայացվում հետևյալ գույքը.
Լոտ 1- Դեղին մետաղից թևնոց, մեկ հատ, 580 հարգի, 5,0 գրամ ընդհանուր կշռով –մեկնարկային արժեքը կազմում է 75․000 /յոթանասունհինգ հազար /ՀՀ դրամ:
Լոտ 2 - Դեղին մետաղից կանացի ականջողեր, մեկ զույգ, 580 հարգի, 7,5 գրամ ընդհանուր կշռով –մեկնարկային արժեքը կազմում է 112.500 /մեկ հարյուր տասներկու հազար հինգ հարյուր/ՀՀ դրամ:
Լոտ 3 - Դեղին մետաղից կանացի մատանիներ, հինգ հատ, 580 հարգի, 19,0 գրամ ընդհանուր կշռով –մեկնարկային արժեքը կազմում է 285.000 /երկու հարյուր ութսունհինգ հազար/ՀՀ դրամ:
Լոտ 4 - Դեղին մետաղից մատանիներ, երկու հատ, 900 հարգի, 10,3 գրամ ընդհանուր կշռով –մեկնարկային արժեքը կազմում է 236.900 /երկու հարյուր երեսունվեց հազար ինը հարյուր/ՀՀ դրամ
Գնորդը կատարելու է գույքի հետ կապված բոլոր ծախսերը:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի նախավճարը պետք է կազմի լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, պետք է վճարվի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004058773 սնանկության հատուկ հաշվին և վճարումը հավաստող փաստաթուղթը հայտի հետ միասին աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 պետք է ներկայացվի ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդի կանոնակարգի համաձայն աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել Մանե Պավլիկի Մամյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Պետրոսյանին (հեռ. (077) 19-10-76):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 6-րդ թաղ, 16շ., 23բն.

Հեռ..` +374 77191076

Էլ. փոստ`