Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հարություն Հրաչյայի Մուրադյանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

16.09.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հարություն Հրաչյայի Մուրադյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
«Սնանկության Մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. հոկտեմբերի 15-ին ժամը 12:00-ին Հարություն Հրաչյայի Մուրադյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված Հարություն Հրաչյայի Մուրադյանի գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Արմավիրի մարզ, Շենավան համայնքում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը- Կիսակառույց բնակելի տունը՝ 163,2 քմ մակերեսով, կառուցվել է 1700քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա: Հողամասի կադաստրային ծածկագիրն է՝ 04-079-0013-0021: Հողամասը որոշակիորեն բարեկարգրված է, առկա են նորատունկ տնկիներ: Բնակելի տունն իրենից ներկայացնում է կիսակառույց քարե շինություն: Հիմքը բուտաբետոն: Պատերը շարված են տուֆ քարով՝ ցեմնտ-ավազյա շաղախի կիրառմամբ: Միջհարկային ծածկը և տանիքածածկը տեղադրված չէ: Դռները և պատուհանները տեղեդրված չեն: Էլ.մոնտաժման աշխատանքները կատարված չեն: Ավարտվածության աստիճանը՝ մինչև 50%:
Մեկնարկային գինը՝ 552.000 /հինգ հարյուր հիսուներկու հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Աճուրդի մասնակցության վճարը և ննախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473604941390000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333;

Էլ. փոստ`