Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Լուսինե Աբոյի Ավագյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

22.09.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Բաբկեն Եկմալյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
16.09.2020թ. հայտարարված Լուսինե Աբոյի Ավագյանի պարտավորությունների համար գրավադրված գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։
14.10.2020թ. ժամը 12:00-ին Լուսինե Աբոյի Ավագյանի սնանկության գործով կառավարիչ Բ.Եկմալյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Լուսինե Աբոյի Ավագյանի վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող և «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացվող գույքի արժեքը նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային գնից և համապատասխանաբար կազմում է.
Լոտ 1. Ավտոմեքենա-TOYOTA G-HR 1.2 Gaz մակնիշի, 28 AD 068 պետհամարանիշի, 2018թ. արտադրության, սպիտակ մարգարիտ գույնի, NMTLY4FX00R012114/VIN իդենտիֆիկացիոն համարի տրանսպորտային միջոցը, առկա է փոքր վնասվածք ու քերծվածք – 8.731.800 ՀՀ դրամ
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Շահումյանի մասնաճյուղում բացված թիվ 16045062486334 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ։Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Բ.Եկմալյանին (հեռ. (077) 69-16-99

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Բաշինջաղյան 184շ., 17 բն.

Հեռ..` +37477691699

Էլ. փոստ`