Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Միլ Գրուպ>> ՍՊԸ-ին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

24.09.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Միլ Գրուպ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
«Սնանկության Մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված


2020թ. հոկտեմբերի 14-ին ժամը 12:00-ին <<Միլ Գրուպ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված <<Միլ Գրուպ>> ՍՊԸ-ի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գրավատու Խորեն Երվանդի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Վ. Ավանեսովի փողոց 4 շ., 35 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը-բնակարանը գտնվում է հինգ հարկանի բնակելի շենքի 5-րդ հարկում, շենքի հիմքը՝ կետ-գծային, ե/բ կառուցատարրեր, շենքի պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ ե/բ սալեր, բնակարանի մակերեսը՝ 71,1քմ, բնակարանի մուտքի և ներսի դռները՝ փայտե, պատուհանները՝ փայտե, գտնվում են վատ վիճակում, ներքին հարդարումը՝ հին վերանորոգում, միջանցքի և խոհանոցի հատակը՝ փայտ, գտնվում է մաշված վիճակում, սենյակների հատակը՝ մանրատախտակ, պատերը՝ գաջասվաղված պատված ներկանյութով, սանհանգույցը և լոգարանը՝ առանձին, հատակը և պատերը գաջասվաղված են, պատված սալիկներով, հին վերանորոգում, առկա է էլ. մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է: Մեկնարկային գինը՝ 16.300.000 /տասնվեց միլիոն երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Անշարժ գույքի իրացման դեպքում գնորդը կրում է նոտարական և անշարժ գույքի պետական գրանցման, օգտագործողի վտարման հետ կապված բոլոր ծախսերի /այդ թվում հնարավոր չափագրումների և սահմանված այլ ձևակերպումների/ կատարման պարտականություն:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Ամերիաբանկ> ՓԲԸ-ի սնանկության հատուկ հաշվին` 1570026981890300 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333;

Էլ. փոստ`