Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սամվել Հովհաննիսյանի սնանկության գործով անշարժ գույքերի աճուրդ

05.10.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Սողոմոնյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2020թ. Հոկտեմբերի 2-ին նշանակված Սամվել Հովհաննիսյանի սնանկության գործով անշարժ գույքերի աճուրդը չի կայացել, հայտ չլինելու պատճառով:
2020թ. Հոկտեմբերի 21-ին ժամը 13:30–ին ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 սենյակ հասցեում նշանակված է Սամվել Հովհաննիսյանի պարտավորությունների համար “Արարատբանկ” ԲԲԸ-ում գրավադրված և 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդը հետևյալ լոտերով/նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված/.
1. Լոտ. 1. Ք. Երևան, Սվաճյան 6/15 հասցեում գտնվող հասարակական տարածք, հողամասի մակերեսը՝ 0,01432 հա, շինություն` 81 քառ. մ , օգտագործվում է որպես հասարակական սննդի օբյեկտ: Գույքի մեկնարկային արժեքը կազմում է՝ 32 152 180 ՀՀ դրամ: Սեփականության իրավունքով պատկանում է Սամվել Խանյանին: Գրավադրված է “Արարատբանկ” ԲԲԸ-ում:
2. Լոտ. 2. Ք. Երևան, Դիմիտրովի 89 շենք, բն. 29 հասցեում բնակարան: Մակերեսը` 44 քառ. մետր: Վերանորոգումը` հին: Գույքի մեկնարկային արժեքը կազմում է՝ 8 396 767 ՀՀ դրամ: Համատեղ սեփականության իրավունքով պատկանում է` Անժելիկա և Սամվել Հովհաննիսյաններին: Գրավադրված է “Արարատբանկ” ԲԲԸ-ում:
Գույքը ծանրաբեռնված է բնակիչներով: Վերջիններիս վտարումը կատարվում է գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա) ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ)աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է փոխանցումով ,,ՎՏԲ-Հայաստան բանկ,, ՓԲԸ-ում բացված 16069035301808 հատուկ հաշվեհամարին` մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Սամվել Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանինˋ 095-45-43-56 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 14փ., 38ա-21

Հեռ..` +37495454356

Էլ. փոստ`