Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՄԱՐԿԻԶ» ՍՊ ընկերության սնանկության վարույթում առկա գույքերի ուղղակի գործարքով վաճառքի մասին

07.10.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ՄԱՐԿԻԶ» ՍՊ ընկերության Սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

«ՄԱՐԿԻԶ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից նույն գործով սնանկության դատարանի կողմից հաստատված ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում կիրականացվի «ՄԱՐԿԻԶ» ՍՊ ընկերության պարտավորությունների կատարումն ապահովելու համար «Յունիբանկ» ԲԲԸ-ում գրավադրված հետևյալ անշարժ գույքերի ուղղակի գործարքով վաճառքը, ընդհանուր թվով 2 լոտ`

Լոտ 1 - ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Գ. Նժդեհի փ., 5/7 հասցեում գտնվող շինությունը/սեփ. վկայական՝ 29042013-08-0016, տրվ.՝ 29.04.2013թ.-ին, հարկայնությունը՝ 1 հարկ, մակերես՝ 1619.2 քմ, առաստաղի բարձրությունը՝ 2.7-4 մ, հիմք՝ կետային միաձույլ ե/բետոն, պատերը՝ քար, միջհարկային ծածկը՝ ե/բետոն, տանիքային ծածք՝ մետաղական, տանիքը՝ մետաղական թիթեղ /, վաճառքի գինը՝ 845.283.500 ՀՀ դրամ:

Լոտ 2- ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Շահումյան փ. 103/1 հասցեում գտնվող հյուրանոցային համալիր/սեփ. վկայական՝ 18032014-08-0048, տրվ.՝ 18.03.2014թ.-ին, հարկայնությունը՝ 2 հարկ՝ ձեղնահարկ, մակերես՝ 1190.2 քմ, առաստաղի բարձրությունը՝ 2.9-3.5 մ, հիմք՝ ժապավենային բուտո/բետոն, պատերը՝ քար /երեսպատված ֆերզիտե սալիկներով/, միջհարկային ծածկը՝ մ/ձ/բետոն, տանիքային ծածք՝ մետաղական, տանիքը՝ մետաղական թիթեղ/, վաճառքի գինը՝ 295.850.000 ՀՀ դրամ:

Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գույքի գրանցման /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերը և այլ գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Ուղակի գործարքով վերոհիշյալ գուքերը ձեռք բերելու համար պետք է ներկայացվեն՝ սնանկության գործով կառավարչի գրասենյակ հասցե՝ ֆիզիկական անձ մասնակցի դեպքում՝դիմումին կից անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դիմումին կից դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները:
Լոտն /լոտերն/ ուսումնասիրել, ինչպես նաև ուղղակի գործարքի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են զանգահարել ընկերության տնօրեն Վ. Մարտիրոսյանին (+37493664844) հեռախոսահամարով կամ սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073):
Սույն հայտարարությունը ուժի մեջ է 2020թ. հոկտեմբերի 7-ից մինչև 2020թ. hունվարի 7-ը, կամ մինչև գույքի փաստացի վաճառքը։

Հասցե` ք. Գյումրի, Գ. Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`