Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գոհար Գրիգորի Պետրոսյանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

16.10.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Գոհար Գրիգորի Պետրոսյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
«Սնանկության Մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. նոյեմբերի 10-ին ժամը 13:00-ին Գոհար Գրիգորի Պետրոսյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված Գոհար Գրիգորի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, ք. Երևան, Արաբկիր համայնք, Կոմիտասի պողոտա, 27 շենք, 14 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը-անշարժ գույքը կառուցվել է 1967թ., շինության մակերեսը՝ 89,3 ք/մ, հարկայնությունը, հարկը՝ 5/4, պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ երկաթբետոնե, նախասրահի հատակը՝ լամինատե, պատերը պաստառապատ, առաստաղը՝ ներկած, սանհանգույցի հատակը և պատերը՝ սալիկապատ, առաստաղը՝ կախովի, խոհանոցի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ պաստառապատ, առաստաղը՝ ներկած, սենյակների հատակը՝ լամինատե, պատերը՝ ներկած, պաստառապատ, առաստաղը՝ ներկած, առկա է՝ էլեկտրամատակարարում, գազամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, ջեռուցվում է էլ. հոսանքով, նպատակային նշանակությունը՝ բնակելի, գործառնական նշանակությունը՝ բնակարան: Մեկնարկային գինը՝ 29.847.826,75 /քսանինը միլիոն ութ հարյուր քառասունյոթ հազար ութ հարյուր քսանվեց դրամ յոթանասունհինգ լումա/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473605341650000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333;

Էլ. փոստ`