Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կարեն Դարբինյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման վերաբերյալ

16.10.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Կարեն Դարբինյանի սնանկության գործով կառավարիչ՝ Հակոբ Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. հոկտեմբերի 16-ին ժամը 12:00-ին Կարեն Դարբինյանի գույքի կրկնաճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:
2020թ. դեկտեմբերի 15-ին ժամը 12:00-ին Կարեն Դարբինյանի սնանկության գործով կառավարիչ` Հակոբ Ասոյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում տեղի կունենա Կարեն Դարբինյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով մեկ առանձին լոտով:
1.լոտ - ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սարուխան համայնք, տնամերձ հողամաս, հողամասի չափը՝ 0.10 հա, մեկնարկային գինը` 175.000 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աճուրդով վաճառվող գույքերի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման, ինչպես նաև տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց կամ տարածքում աշխատող անձանց վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ-ում բացված Կարեն Դարբինյանի սնանկության հատուկ հաշվին 1930047882150100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին: Հեռ. 091.334.691

Հասցե` ք.Երևան, Դ.Մալյան 2, բն.125

Հեռ..` +374 91 334691

Էլ. փոստ`