Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հովսեփ Մեսրոպյանի սնանկության գործով գույքը աճուրդով վաճառելու մասին

25.10.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հովսեփ Մեսրոպյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

Հայտարարություն
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
08.09.2020թ. նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2020թ. նոյեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հովսեփ Մեսրոպյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Առուշանյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով վերջինիս կողմից Լևոն Սողոմոնյանի օգտին գրավադրված ավտոմեքենայի կրկնաճուրդը մեկ առանձին լոտով, 10% նվազեցված մեկնարկային գներով, բաց դասական եղանակով: Գույքն իրենից ներկայացնում է՝
Լոտ 2 - «Cadillac De Ville 4.6I V8» մակնիշի, 2004թ. արտադրության, սեդան, զրահապատ, 34FT192 պետհամարանիշով ավտոմեքենա (նույնացման համար՝ 1GEEH90Y94U550389)։
Շուկայական արժեքը կազմում է 1 389 636 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման և տեղափոխման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում բացված Հովսեփ Ռաֆաելի Մեսրոպյանի թիվ 11807022587504 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Ա.Առուշանյանին /հեռ.099 06 44 08/:

Հասցե` ք.Երևան, Նանսենի 20-101

Հեռ..` +374 99 064408

Էլ. փոստ`