Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Պրեցիոուս Մետալս Ա.Մ.» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքը աճուրդով վաճառելու մասին

25.10.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Պրեցիոուս Մետալս Ա.Մ.» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

Հայտարարություն
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
22.07.2020թ. նշանակված աճուրդը ստորև թվարկված լոտերի մասով չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2020թ. նոյեմբերի 17-ին ժամը 15:30-ին «Պրեցիոուս Մետալս Ա.Մ.» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Առուշանյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի պարտապանի պարտավորությունների ապահովման նպատակով «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի կրկնաճուրդը բաց դասական եղանակով, 10% նվազեցված մեկնարկային գներով՝ ստորև ներկայացված լոտերին համապատասխան:

Լոտ 2 - Հնոց AGP – 1 - 352 067 ՀՀ դրամ,
Լոտ 3.2 - Դրոշմման հաստոց – 1 – 55 623 ՀՀ դրամ,
Լոտ 4 - Թանկարժեք մետաղների զտող և վերամշակող սարքավորում – 1 – 926 527 ՀՀ դրամ,
Լոտ 5 - Զարդերի ձևափոխման պնևմատիկ սարքավորում – 2 - 92 673 ՀՀ դրամ,
Լոտ 6 - Հղկման հաստոց – 1 – 59 317 ՀՀ դրամ,
Լոտ 7.1 - Փայլեցման հաստոց ինքնաշեն – 1 – 44 486 ՀՀ դրամ,
Լոտ 7.2 - Փայլեցման հաստոց ինքնաշեն – 1 – 129 730 ՀՀ դրամ,
Լոտ 8 - Մետաղալար ձգող հաստոց – 1 – 88 971 ՀՀ դրամ,
Լոտ 9 - Մետաղի սառը գլանման հաստոց – 1 – 240 919 ՀՀ դրամ,
Լոտ 10 - Հիդրավլիկ մամլիչ – 1 – 88 971 ՀՀ դրամ,
Լոտ 12 - Մետաղական կաղապարներ ոսկյա զարդերի դրոշմման համար – 233 - 5 181 076 ՀՀ դրամ,
Լոտ 13 - Ինդուկցիոն ձուլամեքենա (Թուրքիա) – 1 – 144 561 ՀՀ դրամ,
Լոտ 14 - Փայլեցնող սարք ALEX Mashine (Թուրքիա) – 1 – 46 349 ՀՀ դրամ,
Լոտ 15 - Կերամիկական կամ փոշու միջոցով փայլեցնող սարք FIOA (Իտալիա) – 1 – 92 664 ՀՀ դրամ,
Լոտ 16 - Ոսկեպատման սարքավորում KC-2 (Թուրքիա) – 1 – 137 133 ՀՀ դրամ,
Լոտ 17 - Փայլեցնող սարք OTEC (Գերմանիա) – 1 – 74 140 ՀՀ դրամ,
Լոտ 18 - Ուլտրաձայնային մաքրման սարք ULTRA SONIS WASHING UNIT (Թուրքիա) – 2 – 185 320 ՀՀ դրամ,
Լոտ 19 - Հիդրոզոնային եռացման սարք 280/A (Թուրքիա) – 2 - 185 320 ՀՀ դրամ,
Լոտ 20 - Արտադրանքը չորացնող սարք NET PASLANMAZ (Թուրքիա) – 1 – 139 005 ՀՀ դրամ,
Լոտ 21 - Շտամպեր GUNER (Թուրքիա) – 850 – 22 050 954 ՀՀ դրամ:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, տեղափոխման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
-ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են փոխանցումով՝ «Պրեցիոուս Մետալս Ա.Մ.» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին` «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ի 11807022587503 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Ա.Առուշանյանին /հեռ.099 06 44 08/:

Հասցե` ք.Երևան, Նանսենի 20-101

Հեռ..` +374 99 064408

Էլ. փոստ`