Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սուրեն Արշավիրի Շիրինյանի պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող <Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ> ՓԲԸ-ում գրավադրված շարժական և անշարժ գույքերը և Սուրեն Արշավիրի Շիրինյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

26.10.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման
2020 թվականի հոկտեմբերի 23-ին հայտարարված աճուրդ-վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2020 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 12.00-ին, ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 08.01.2020 թվականի թիվ ՍնԴ/2070/04/19 վճռով սնանկ ճանաչված Սուրեն Արշավիրի Շիրինյանի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Սուրեն Արշավիրի Շիրինյանի պարտավորությունների կատարման ապահովման համար երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող <Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ> ՓԲԸ-ում գրավադրված շարժական գույքի՝ GAZ 33021 մակնիշի 28 SU 876 պետհամարանիշի ավտոմեքենայի /որը դիտարկվում է որպես մետաղյա ջարդոն/, անշարժ գույքի՝ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի 3-րդ փողոցի թիվ 41 հասցեում գտնվող բնակելի տան և Սուրեն Արշավիրի Շիրինյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի՝ Արմավիրի մարզ, Ջանֆիդա համայնք 04-083-0064-0009 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասի և շարժական գույքի՝ Ford E 150 մակնիշի 18 UU 992 պ/հ ավտոմեքենայի կրկնաճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով, 4 (չորս) առանձին լոտերով:
Լոտ 1՝ GAZ 33021 մակնիշի 28 SU 876 պ/հ ավտոմեքենա, որը դիտարկվում է որպես մետաղյա ջարդոն (տեսակը՝ բեռնատար, գույնը՝ կապույտ, նույնացման համարը՝ XTH330210T1604910, թողարկման տարեթիվը՝ 1996, սեփականության իրավունքով պատկանում է Սմբատ Շիրինյանին), գրավադրված՝ <Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ> ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը իջեցվում է 10% և կազմում է՝ 45.000 (քառասունհինգ հազար) ՀՀ դրամ:
Լոտ 2՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Ջանֆիդա, 3-րդ փողոցի թիվ 41 հասցեում գտնվող բնակելի տուն (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 2651471, տրված՝ 10.03.2011թ., սեփականության իրավունքով պատկանում է Սերոբ Մուրադյանին), գրավադրված՝ <Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ> ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը իջեցվում է 10% և կազմում է՝ 7.560.000 (յոթ միլիոն հինգ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ:
Լոտ 3՝ ՀՀ Արմավիրի մարզ, Ջանֆիդա համայնք 04-083-0064-0009 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամաս (սեփականության իրավունքով պատկանում է Սուրեն Շիրինյանին): Մեկնարկային գինը իջեցվում է 10% և կազմում է՝ 603.000 (վեց հարյուր երեք հազար) ՀՀ դրամ:
Լոտ 4՝ Ford E 150 մակնիշի 18 UU 992 պ/հ ավտոմեքենա (տեսակը՝ բեռնատար, գույնը՝ սպիտակ, նույնացման համարը՝ 1FTRE14W34HB14630, թողարկման տարեթիվը՝ 2004, սեփականության իրավունքով պատկանում է Սուրեն Շիրինյանին): Մեկնարկային գինը իջեցվում է 10% և կազմում է՝ 1.080.000 (մեկ միլիոն ութսուն հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և ԱՁ-ի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները և աճուրդի նախավճարի վճարումը հավաստող անդորրագիրը: Աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի 5 %-ը: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Արարատբանկ» ԲԲԸ սնանկության գործով պարտապանի հատուկ հաշվին 15100468914889 մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երեւան, Օտյան 53/2 հասցեում: Հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված ծախսերը, գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:
Բնակելի տունը ծանրաբեռնված է բնակիչներով:
Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380:
Սնանկության գործով կառավարիչ՝ Ս. Ասլանյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր Չերնիշևսկի 3

Հեռ..` +374 91344380

Էլ. փոստ`