Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անժելա Վանիկի Շովգարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

26.10.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման
2020 թվականի հոկտեմբերի 23-ին հայտարարված կրկնաճուրդ-վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2020 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 12.10-ին, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում, 28.08.2017 թվականի թիվ ԼԴ4/0088/04/17 վճռով սնանկ ճանաչված Անժելա Վանիկի Շովգարյանի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Անժելա Վանիկի Շովգարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Աղայան փողոց թիվ 95/6-1 հասցեում գտնվող հողամասի, որը ծանրաբեռնված է հողի կադաստրային արժեքով (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 29102014-06-0024, տրված՝ 29.10.2014թ.) կրկնաճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով, 1 (մեկ) առանձին լոտով:
Լոտ 1՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Աղայան փողոց թիվ 95/6-1 հասցեում գտնվող հողամաս (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 29102014-06-0024, տրված՝ 29.10.2014թ.): Հողամասը ծանրաբեռնված է կադաստրային արժեքով:
Գույքի գինը իջեցվում է 10% և կազմում է՝ 579.271 (հինգ հարյուր յոթանասունինը հազար երկու հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և ԱՁ-ի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները և աճուրդի նախավճարի վճարումը հավաստող անդորրագիրը: Աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի 5 %-ը: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արարատբանկ ԲԲԸ սնանկության գործով պարտապանի հատուկ հաշվին 1510035898443700 մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Օտյան 53/2 հասցեում: Հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված ծախսերը, գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:
Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380:
Սնանկության գործով կառավարիչ՝ Ս. Ասլանյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք.Վանաձոր Չերնիշևսկի 3

Հեռ..` +374 91344380

Էլ. փոստ`