Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ար Էմ Դի Տրաստ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար վերջինիս և/կամ երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

27.10.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Ար Էմ Դի Տրաստ» ՍՊԸ -ի սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 -րդ հոդված

2020թ. նոյեմբեր 13-ին, ժամը 15:00-ին սնանկության գործով կառավարիչ Վ. Ասատրյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի «Ար Էմ Դի Տրաստ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար վերջինիս և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ վաճառք հետևյալ 1 լոտով`
Լոտ 2. ՀՀ, Երևան, Կենտրոն համայնք, Աբովյան փող. 38 շենք, 18 բն: Վկայականի համարը՝ 20062012-01-0882։ Հողամասի տվյալները։ Կադաստրային համարը՝ 01-006-0105-0117, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ խառը կառուցապատման, մակերեսը՝ 0.187779 հա, իրավունքի տեսակը՝ ընդհանուր բաժնային սեփականություն: Շենքի տվյալները: նպատակային նշանակությունը՝ բնակելի, կադաստրային համարը՝ 01-006-0105-0117-001-018, տեսակը՝ բնակարան, մակերեսը՝ 231.8 քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն:
Մեկնարկային գինը կազմում է 58.758.774 /հիսունութ միլիոն յոթ հարյուր հիսունութ հազար յոթ հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Ար Էմ Դի Տրաստ» ՍՊԸ-ի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի բացված սնանկության հատուկ հաշվին` 19300 30209745700 մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից, կամ գտնել հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/4pcW/GSnWJ7Xr9
Միաժամանակ տեղեկացվում է, որ աճուրդում հաղթողի հետ կազմվող արձանագրությունում ապահովված պարտատիրոջ համաձայնությամբ կարող է նախատեսվել գույքի արժեքի վճարման աճուրդի կանոնարագում նախատեսված ժամկետից ավելի երկար ժամկետ:
Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյանին (հեռ 094 187008, նաև VIBER):

Հասցե` ք. Երևան, Եզ. Կողբացի 1շ., բն. 38

Հեռ..` +374 94 187008

Էլ. փոստ`