Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գարեգին Արամի Շաբոյանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

05.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Գարեգին Արամի Շաբոյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
«Սնանկության Մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. դեկտեմբերի 15-ին ժամը 12:00-ին Գարեգին Արամի Շաբոյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված Գարեգին Արամի Շաբոյանի պարտավորությունների համար «Արարատբանկ» ԲԲԸ-ում գրավադրված գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Մազմանյան փողոց թիվ 5/47 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-կառուցվել է 2003թ., շինության մակերեսը՝ 295,9, հարկայնությունը, հարկը՝ 3, պատերը՝ տուֆ, միջհարկային ծածկը՝ երկաթ բետոն, տանիքը՝ մետաղական, ներքին հարդարման վիճակը՝ սենյակներ- հատակը՝ բետոնե, պատերը՝ ներկած, բետոնե, առաստաղը՝ ներկած, բետոնե, խոհանոց՝ հատակը-բետոնե, պատերը՝ բետոնե, առաստաղը՝ բետոնե, միջանցքի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ ներկած, առաստաղը՝ ներկած, սանհանգույցը՝ հատակը բետոնե, պատերը՝ բետոնե, առաստաղը՝ բետոնե, ներքին ընդհանուր վիճակի գնահատականը՝ բավարար, արտաքին հարդարումը՝ սվաղած, առկա է էլեկտրամատակարարում, գազամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի: Հողամասի մակերեսը՝ 347,5, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ խառը կառուցապատման: Մեկնարկային գինը՝ 33.904.194 /երեսուներեք միլիոն ինը հարյուր չորս հազար մեկ հարյուր իննսունչորս/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473605133830000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333;

Էլ. փոստ`