Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Զոյա Հրանտի Աղաջանյանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

05.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Զոյա Հրանտի Աղաջանյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
«Սնանկության Մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. դեկտեմբերի 15-ին ժամը 14:00-ին Զոյա Հրանտի Աղաջանյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված Զոյա Հրանտի Աղաջանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 3 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Արարատի մարզ, համայնք Այգեզարդ, Աբովյան փողոց, թիվ 19 հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը- կադաստրային ծածկագիրը՝ 03-009-0025-0006, մակերեսը՝ 165.7 քմ, հարկայնությունը՝ կիսանկուղային հարկով մեկ հարկ, հիմքը և միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, տանիքը՝ ազբեստացեմենտային ալիքաձև վահանակներ, պատերը՝ քարե, ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ արտաքինից երեսպատված տուֆե սալիկներով, պատուհանները՝ մետաղապլաստե և փայտե, փայտե պատուհանները գտնվում են մաշված վիճակում, դռները՝ սենյակների դռները փայտե, ներքին հարդարում՝ սենյակների պատերը գաջասվաղված, պատված ներկանյութով, որոշ սենայկների հատակը բետոնապատ, առկա է ջրամատակարարում, կոյուղի, գազամատակարարում, էլեկտրամատակարարում, հողամասի մակերեսը՝ 1436քմ, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման: Մեկնարկային գինը՝ 10.592.500 /տաս միլիոն հինգ հարյուր իննսուներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 2. ՀՀ, Արարատի մարզ համայնք Այգեզարդ հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը- մակերեսը՝ 0,11 հա, կադաստրային ծածկագիրը՝ 03-009-0245-0019, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ կորիզավոր, հողամասը գտնվում էր ոռոգման ջրով ապահոված հատվածում: Մեկնարկային գինը՝ 636.500 /վեց հարյուր երեսունվեց հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 3. ՀՀ, Արարատի մարզ, համայնք Այգեզարդ հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը- մակերեսը՝ 0,4403 հա, կադաստրային ծածկագիրը՝ 03-009-0245-0031, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ կորիզավոր, հողամասը գտնվում էր ոռոգման ջրով ապահոված հատվածում: Մեկնարկային գինը՝ 855.000 /ութ հարյուր հիսունհինգ հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473605493950000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333;

Էլ. փոստ`