Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սնանկ ճանաչված Ա/Ձ Հակոբ Գրիշայի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդ-վաճառքի մասին

05.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Հակոբ Ղազարյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

29.10.2020թ. ժամը 12:00-ին հայտարարվել էր սնանկ ճանաչված Ա/Ձ Հակոբ Գրիշայի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով՝ 1 (մեկ) առանձին լոտով: Հայտարարված աճուրդը տեղի չունեցավ գնորդ չլինելու պատճառով:
Նկատի ունենալով վերոգրյալը` 21.12.2020թ. ժամը 12:00-ին «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ հայտարարվել է սնանկ ճանաչված Ա/Ձ Հակոբ Գրիշայի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով՝ 1 (մեկ) առանձին լոտով: Մեկնարկային գինը կազմում է 169 647 ՀՀ դրամ:
Լոտ 2 - Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի 8-րդ շարքի թիվ 33 Ա հասցեում գտնվող անշարժ գույք (ավտոտնակ 54.02քմ) :
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման և վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Արարատբանկ» ԲԲԸ-ում բացված 1510025706050900 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայր (ք. Գյումրի, Անկախության հր. 7 հասցեով), մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 18.12.2020թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայր (ք. Գյումրի, Անկախության հր. 7 հասցեով) կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ.Եղյանին հեռ. (094) 400-356:

Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 5, 408 սենյակ

Հեռ..` +37494 400 356

Էլ. փոստ`