Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում “Գոլդեն Վելլի” ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդ

09.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Արարատ Վարդանյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2020թ. նոյեմբերիի 9-ին “Գոլդեն Վելլի” ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդը չի կայացել, հայտ չլինելու պատճառով:
2020թ. Դեկտեմբերի 8-ին ժամը 14:00 - ին ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 սենյակ հասցեում կկայանա “Գոլդեն Վելլի” ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը,/առանց գինը իջեցնելու/ բաց դասական եղանակով, հետևյալ մեկ լոտով.
Լոտ 2. Սյունիքի մարզ, գ. Նժդեհ/նախկին Սոֆլու/ համայնքում գտնվող՝ թիվ 09-083-0213-0016 կադաստարային համարով` գյուղատնտեսական նշանակության 0,89 հա մակերեսով հողամաս: Մեկնարկային արժեքը` 32 940 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով <<Կոնվերսբանկ>> ՓԲԸ-ում բացված հատուկ 19300979350900 հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել “Գոլդեն Վելլի” ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Ա.Վարդանյանին +37499771410 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Կուրղինյան նրբ. 12-44

Հեռ..` +37499771410

Էլ. փոստ`