Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Նունե Պատվականի Հովհաննիսյանի վարկի ապահովման միջոց հանդիսացող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:

10.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Նունե Պատվականի Հովհաննիսյանի սնանկութան գործով կառավարիչ Սարգիս Միրաքյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2020թ. դեկտեմբերի 18 -ին, ժամը 16 00, Նունե Պատվականի Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Միրաքյանի կողմից ՀՀ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, /311 սենյակ/ հասցեում կանցկացվի Նունե Պատվականի Հովհաննիսյանի վարկի ապահովման միջոց հանդիսացող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Աճուրդի է հանված ՝
լոտ1. Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Վանատուր թաղամաս, թիվ 63 հասցեում գտնվող բնակելի տուն(600քմ մակերեսով հողամաս, 109.77քմ մակերեսով տուն, 4.4քմ մակերեսով կաթսայատուն, 27.54քմ մակերեսով հացատուն): Լոտի մեկնարկային գինն է 5.358.150 ՀՀ դրամ:
Գույքի նկարագիրը՝ Բնակելի տան արտաքին և ներքին հարդարումը գտնվում է վատ վիճակում: Կաթսայատունը իրենից ներկայացնում է քարե 1 հարկանի շինություն, տանիքածածկը իրականացված թիթեղյա վահանակներով, տեղադրված է մետաղական դուռ: Հացատունը իրենից ներկայացնում է քարե 1 հարկանի շինություն, տանիքածածկը իրականացված է ազբեստացեմենտային ալիքաձև վահանակներով, տեղադրված է փայտե դուռ: Անշարժ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից: Գույքի վաճառքի/այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարակային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ, <Արդշինբանկ> Սևան մ/ճ 2477203836670000 սնանկության հատուկ հաշվի համարին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16 :00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան հետևյալ հասցեով` /ք.Երևան,Օտյան 53/2 /: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ զանգահարելով 099201390 հեռախոսահամարին:

Հասցե` ք.Սևան,Նարինյան 4/6

Հեռ..` 099201390

Էլ. փոստ`