Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Լուսինե>> ՍՊԸ-ին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

11.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Լուսինե>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
«Սնանկության Մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. դեկտեմբերի 16-ին ժամը 12:00-ին <<Լուսինե>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված <<Լուսինե>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման համար <<Ֆասթ Կրեդիտ Կապիտալ>> ՈւՎԿ ՓԲԸ-ում գրավադրված, «ԼՈՒՍԻՆԵ» ՍՊԸ-ին, Արկադի Զալիբեկի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 2 լոտերից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Արարատի մարզի, Արտաշատ քաղաքի, Մարքսի փողոց 6/13ա հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը-սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1165576, տրված 11.07.2005թ-ին, կադաստրային ծածկագիրը՝ 03-001-010-014, մակերեսը՝ 32.0 քմ, նպատակային նշանակությունը՝ ոչ բնակելի, օգտագործման նպատակը՝ տարածք, իրավունքի տեսակը՝ սեփականություն, գույքը սեփականության իրավունքով պատկանում է <<Լուսինե>> ՍՊԸ-ին և գրավադրված է <<Ֆասթ Կրեդիտ Կապիտալ>> ՈւՎԿ ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 5.579.182,80 /հինգ միլիոն հինգ հարյուր յոթանասունինը հազար մեկ հարյուր ութսուներկու դրամ ութսուն լումա/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 2. ՀՀ, Արարատի մարզի, Արտաշատ քաղաքի, Մարքսի փողոց 6, 13 ա հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը-անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 31052012-03-0048, կադաստրային ծածկագիրը՝ 03-001-0010-0014-013, տեսակը՝ բնակարան, մակերեսի չափը՝ 39.2 քմ, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն, գույքը սեփականության իրավունքով պատկանում է Արկադի Զալիբեկի Ավագյանին և <<Լուսինե>> ՍՊԸ-ի պարտավորությունների համար գրավադրված է<<Ֆասթ Կրեդիտ Կապիտալ>> ՈւՎԿ ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 5.342.330,70 /հինգ միլիոն երեք հարյուր քառասուներկու հազար երեք հարյուր երեսուն դրամ յոթանասուն լումա/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473605168990000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333;

Էլ. փոստ`