Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անհատ ձեռնարկատեր Նաիրա Կոստանյանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

11.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Անհատ ձեռնարկատեր Նաիրա Կոստանյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
«Սնանկության Մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. դեկտեմբերի 16-ին ժամը 13:00-ին անհատ ձեռնարկատեր Նաիրա Կոստանյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատեր Նաիրա Կոստանյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<<<ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ>> ՈւՎԿ>> ՓԲԸ-ում գրավադրված պարտապանին և գրավատու Գրետա Հովհաննեսի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Արմավիրի մարզ համայնք Հացիկ 5-րդ փողոց 21-րդ նրբանցք թիվ 1 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը- բնակելի տունը կառուցվել է 1985թ., հարկայնությունը, հարկը՝ 1, միջհարկային ծածկը՝ մոնոլիտ բետոն, տանիք՝ ազբոշիֆեր, շինության մակերեսը՝ 147,6քմ, առաստաղի բարձրությունը՝ 3,0մ, ծածկ՝ 13,2քմ, անասնաշենք՝ 13,8քմ, կաթսայատուն՝ 7,6քմ, թանրատուն՝ 11,1քմ, ավտոտնակ՝ 32,4քմ, զուգարան՝ 2,8քմ, պարիսպ՝ 36,5մ, սենյակների հատակը՝ բետոն, լամինատ, պատերը՝ գաջած, ներկած, առաստաղը՝ գաջած, ներկած, խոհանոցի հատակը՝ դսպ, պատերը՝ սվաղ, առաստաղը՝ սվաղ, սանհանգույցի հատակը՝ սալիկ, պատերը և առաստաղը՝ սվաղ, արտաքին դուռը՝ մետաղական, փայտե, միջսենյակային դռները՝ մդֆ, պատուհանները՝ մետաղապլաստե, առկա է էլեկտրամատակարարում, գազամատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, հողամասի մակերեսը՝ 1560քմ, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման: Մեկնարկային գինը՝ 4.225.940,10 /չորս միլիոն երկու հարյուր քսանհինգ հազար ինը հարյուր քառասուն դրամ տաս լումա/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473605411110000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333;

Էլ. փոստ`