Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող /05-001-0446-0081 կադաստրային ծածկագրով հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին

13.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
՛՛Հրապարակային սակարկությունների մասին՛՛ՀՀօրենքի 5-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գավառ համայնքի վարչական սահմանում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող /05-001-0446-0081 կադաստրային ծածկագրով/ 0.00199 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատում՝ գործառնական նշանակության հողամասն` ավտոտնակ կառուցելու նպատակով, համար Գավառի համայնքապետարանը հայտարարում է բաց դասական աճուրդ, որը կկայանա 2020 թվականի դեկտեմբերի 15-ին Գավառի համայնքապետարանի նիստերի դահլիճում /Գր.Լուսավորիչի 12/, ժամը 12.00-ին:

Հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 1242.00 /մեկ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

- Մասնակցի անձնագրի և սոց քարտի լուսապատճեները,

- Մասնակցության վճարի անդորագրի կրկնօրինակը /մեկնարկային գնի 1 տոկոսի չափ, բայց ոչ պակաս 2000 ՀՀ դրամ/: Վճարումը պետք է կատարվի Գավառի համայնքապետարանի 900175101204 հաշվեհամարին:

Աճուրդում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն աճուրդի ընթացքում առաջարկում է առավելագույն գինը:

Հայտը լրացվում է տեղում: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ:

Աճուրդի նախավճարը /մեկնարկային գնի 5 տոկոսի չափով/ վճարվում է աճուրդի անցկացման օրը՝ մինչև աճուրդը, Գավառի համայնքապետարանի 900175101345 հաշվեհամարին:

Հողամասը սահմանափակումներ /սերվիտուտներ/ չունի: Այն ուսումնասիրելու, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար կարող են դիմել ցանկացած օր,ժամը 9.00-ից մինչև 18.00-

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Գր.Լուսավորչի 12

Հեռ..` +374 264 2 34 23

Էլ. փոստ`