Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող /05-001-0294-0084 կադաստրային ծածկագրով հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին
13.11.2020
Գավառ համայնքի վարչական սահմանում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող /05-001-0294-0084 կադաստրային ծածկագրով/ 0.003 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատում՝ գործառնական նշանակության հողամասն` ավտոտնակ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելու համար Գավառի համայնքապետարանը հայտարարում է բաց դասական աճուրդ, որը կկայանա 2020 թվականի դեկտեմբերի 15-ին Գավառի համայնքապետարանի նիստերի դահլիճում /Գր.Լուսավորիչի 12/, ժամը 14.00-ին:
Հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 1242.00 /մեկ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
- Մասնակցի անձնագրի և սոց քարտի լուսապատճեները,
- Մասնակցության վճարի անդորագրի կրկնօրինակը /մեկնարկային գնի 1 տոկոսի չափ, բայց ոչ պակաս 2000 ՀՀ դրամ/: Վճարումը պետք է կատարվի Գավառի համայնքապետարանի 900175101204 հաշվեհամարին:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն աճուրդի ընթացքում առաջարկում է առավելագույն գինը:
Հայտը լրացվում է տեղում: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ:
Աճուրդի նախավճարը /մեկնարկային գնի 5 տոկոսի չափով/ վճարվում է աճուրդի անցկացման օրը՝ մինչև աճուրդը, Գավառի համայնքապետարանի 900175101345 հաշվեհամարին:
Հողամասը սահմանափակումներ /սերվիտուտներ/ չունի: Այն ուսումնասիրելու, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար կարող են դիմել ցանկացած օր,ժամը 9.00-ից մինչև 18.00-ն
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Գր.Լուսավորչի 12
Հեռ..` +374 264 2 34 23
Էլ. փոստ`