Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Խաչատուր Աշոտի Պետրոսյանի թիվ ՇԴ1/0061/04/16 սնանկության գործով պարտապանին պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

13.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Խաչատուր Աշոտի Պետրոսյանի սնանկության գործով կառավարիչ Սերգեյ Դոյդոյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. Դեկտեմբերի 09-ին ժամը 12:00-ին ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի փող․, 26-33, /3-րդ հարկ/ հասցեում կանցկացվի Խաչատուր Աշոտի Պետրոսյանի թիվ ՇԴ1/0061/04/16 սնանկության գործով պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով /ընդհանուր/ աճուրդը, ընդհանուր թվով 1 լոտ`
ԼՈՏ 1- ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ղանդիլյան փողոց 47 շենք թիվ 3 հասցեում գտնվող բնակարան, հինգ հարկանի շենքի երկրորդ հարկ, 69,4քմ, անշարժ գույքի պետական գրանցման վկայական 03042012-08-0043, սեփականատեր՝ Խաչատուր Աշոտի Պետրոսյան, 7․600.000 ՀՀ դրամ մեկանարկային գնով:/բնակարանը ծանրաբեռնված է բնակիչներով/,որոնց հետագա և հնարավոր վտարման գործընթացը և ծախսերը կկատարի գնորդը/։ Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը:
Աճուրդի նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ՎՏԲ Հայաստան Բանկ> ՓԲԸ-ի Ախուրյանի մ/ճ-ի Խաչատուր Աշոտի Պետրոսյանի սնանկության գործով հ/հ 16001006011150 հատուկ հաշվին մինչև աճուրդի նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 18:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանում /ք. Գյումրի Անկախության հր.7/
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն/լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճ 78, /2-րդ հարկ/ հասցեում կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ք․ Գյումրի, Երկ․ Գծի փողոց, 20շ․, բն․ 4

Հեռ..` +37494-70-70-51

Էլ. փոստ`