Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Գեորգի Մանուկյանի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

16.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 178-19

16.11.2020թ. ժամը 10:15-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտ(եր)ի մասով չի կայացել:
10.12.2020թ. ժամը 10:15-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան ԱՁ Գեորգի Մանուկյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի են ներկայացվում հետևյալ գույքերը.
«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքեր.
Լոտ 1 – ՀՀ ք. Արմավիրի մարզ, գ. Նալբանդյան, 1 փող., թիվ 68 հասցեում գտնվող առևտրի օբյեկտ /վկա¬յական թիվ` 2824731, տրված` 21.07.2011թ./: Հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունա¬բե¬րա¬կան, գործառ¬նա¬կան նշանակությունը՝ խառը կառուցապատման, հողամասի մակերեսը՝ 2628քմ, ճակատային մասը՝ 82մ: 2000-ական թվականներին կառուցված շենքը մեկ հարկանի է՝ կառուցված տուֆ քարից, մակերեսը` 409.5քմ, տանիքը՝ մե¬տա-ղական, միջհարկային ծածկը՝ միաձույլ ե/բ, առաստաղի բարձրությունը՝ 3.4մ, դռները` փայտե, պատու¬հան¬ները` մետաղապլաստե, ներքին հարդարանքը՝ միջինից բարձր: Աճուրդի մեկնարկային գինը` 27.228.150 ՀՀ դրամ:
Լոտ 2 - ՀՀ Արմավիրի մարզ, գ. Ն. Ամասիա, 7 փող., թիվ 5 հասցեում գտնվող արտադրական տարածք /վկա-յական թիվ՝ 2579137, տրված՝ 23.03.2009թ./: Հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերա¬կան, գոր¬ծառ-նական նշանակությունը՝ անասնագոմ կառուցելու համար, հողամասի մակերեսը՝ 7000քմ, ճակա¬տա¬յին մասը փողոցի նկատմամբ՝ 81.44մ: 1980-ական թվականներին կառուցված շինության /անասնագոմ/ մակերեսը` 911.6քմ, պարսպինը` 174քմ: Շենքը մեկ հարկանի է՝ կառուցված տուֆ քարից, տանիքը՝ ասբոշիֆեր, միջհարկային ծածկը՝ ե/բ, առաստաղի բարձրությունը՝ 3.2մ, ներքին հարդարումը՝ միջինից ցածր: Աճուրդի մեկնարկային գինը`4.326.000 ՀՀ դրամ:
Լոտ 3 - ՀՀ Արմավիրի մարզ, գ. Ն. Ամասիա, 7 փող., թիվ 9 հասցեում գտնվող պահեստ /վկայական թիվ՝ 2579136, տրված՝ 25.03.2011թ./: Հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերական, գործառ¬նա¬կան նշանակությունը՝ պահեստ կառուցելու համար, հողամասի մակերեսը՝ 3213քմ, ճակատային մասը փողոցի նկատմամբ՝ 35.88մ: Շինության մակերեսը /պահեստ/՝ 273քմ: 1970-ական թվականներին կառուցված շենքը մեկ հարկանի է՝ կառուցված տուֆ քարից, տանիքը՝ ասբոշիֆեր, միջհարկային ծածկը՝ ե/բ, առաստաղի բարձրությունը՝ 3.5մ: Շինությունը գտնվում է կիսաքանդ վիճակում, օգտագործումն անհնար է: Աճուրդի մեկ¬նար¬կային գինը` 640.000 ՀՀ դրամ:
Լոտ 5 - ՀՀ Արմավիրի մարզ, Ամասիա համայնք, 2 փող., թիվ 2 հասցեում գտնվող բնակելի տուն/վկայա¬կան թիվ՝ 10052017-04-0006, տրված՝ 10.05.2017թ./: Շինության մակերեսը` բնակելի տուն` 163.8քմ, թոնրա¬տուն` 9.8քմ, գոմ` 15.8քմ: Հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանա¬կությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 1330քմ, ճակատային մասը փողոցի նկատմամբ՝ 20մ: 1980-ական թվականներին կառուցված շենքը մեկ հարկանի է՝ նկուղային հարկով, կառուցված տուֆ քարից, տանիքը՝ ասբոշիֆեր, միջհարկային ծածկը՝ միաձույլ ե/բ, առաստաղի բարձրությունը՝ 2,5-2.9մ, սենյակների թիվը՝ 3, դռները` փայտե, պատուհանները` մետաղապլաստե, ներքին հարդարումը՝ վատ: Աճուրդի մեկնար¬կա¬յին գինը` 1․610.000 ՀՀ դրամ:
Լոտ 6 - ՀՀ Արմավիրի մարզ, գ. Նոր-Ամասիա, 1 փող., թիվ 66 հասցեում գտնվող բնակելի տուն /վկայա¬կան թիվ՝ 2680437, տրված՝ 08.04.2011թ./: Հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գոր¬ծառ¬¬նական նշանակությունը՝ տնամերձ, մակերեսը՝ 4772քմ, ճակատային մասը փողոցի նկատմամբ՝ 30.8մ: Շինության մակերեսը` բնակելի տուն` 138.3քմ, ավտոտնակ` 43.7քմ, օժանդակ շինություն` 62.6քմ, կիսաքանդ շինություն`23.5քմ, ծածկ՝ 3.5քմ, պարիսպ՝ 14.3գծմ: 1970-ական թվականներին կառուցված շենքը մեկ հարկանի է՝ կիսանկուղային հարկով, կառուցված տուֆ քարից, տանիքը՝ ասբոշիֆեր, միջհարկային ծածկը՝ միաձույլ ե/բ և փայտե, առաստաղի բարձրությունը՝ 2.9-3.0մ, սենյակների թիվը՝ 4, դռները`փայտե, պատուհանները` մետա¬ղա¬պլաստե, ներքին հարդարումը՝ վատ: Աճուրդի մեկնարկային գինը`1․774․000 ՀՀ դրամ:
Լոտ 7 - ՀՀ Արմավիրի մարզ, գ. Նոր-Ամասիա, 7 փող., թիվ 10 հասցեում գտնվող բնակելի տուն/վկայական թիվ՝ 2446348, տրված՝ 04.11.2003թ./: Հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գոր¬ծառ¬նա¬կան նշանակությունը՝ տնամերձ, մակերեսը՝ 3500քմ, ճակատը փողոցի նկատմամբ՝ 55.3քմ: Շինության մակերե¬սը` բնակելի տուն` 114քմ, ծածկ՝ 10.8քմ, ծածկ՝ 42.5քմ, թոնրատուն` 11.5քմ, գոմ` 9.7քմ, լողարան` 10.1քմ, կաթ¬սա¬յա-տուն` 10.1քմ, մառան` 24.5քմ, ավտոտնակ` 33.6քմ: 1980-ական թվականներին կառուցված շենքը միհար¬կա¬նի է, կա-ռուցված տուֆ քարից, տանիքը՝ ասբոշիֆեր, միջհարկային ծածկը՝ միաձույլ ե/բ, առաստաղի բարձրությունը՝ 3.0մ, ներքին հարդարումը՝ միջինից բարձր, սենյակների թիվը՝ 6, դռները` փայտե, պատուհան¬ները` մետաղա¬պլաս¬տե: Աճուրդի մեկնարկային գինը` 2․515․000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 03.12.2020թ. ժամը 16.00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱյԴի բանկ» ՓԲԸ, հ/հ 11811009079200)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող բոլոր հարցերը (բացառությամբ հայտի ներկայացման վերջնաժամկետի), աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանա¬վոր¬ված հարաբերություն¬ները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևն ու աճուրդի կանոնակարգը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքն ազատ է:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթակա¬նությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ. +37493456258):

Հասցե` ք․Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +3749345625

Էլ. փոստ`