Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/2199/04/19 սնանկության գործով պարտապան Նունե Վանեցյանի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

16.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Տիգրան Սահակյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 203-02

16.11.2020թ. ժամը 11:00-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտ/եր/ի մասով չի կայացել։
10.12.2020թ. ժամը 10:30-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան Նունե Վանեցյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ:
Վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը՝
Լոտ 1 – ՀՀ Կոտայքի մ., գյուղ Բջնի, Այգի-2 այգեգործական զանգված 11 հասցեում /Բջնի-Սոլակ ավտոճանապարհի /H5/ ձախ թևի վրա գտնվող հողամաս, վկայական թիվ 03072020-07-0116, մակերեսը` 500քմ, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման/: Հողամասի փաստացի մուտքը կից կառուցված տան միջով է, տունը սեփականության իրավունքով պատկանում է այլ անձի, սակայն հողամասն ունի սեփական մուտք ունենալու հնարավորություն՝ երկու կողմից առկա է սահմանագիծ փողոցի հետ: Հողամասը բարեկարգված է, պարսպապատ, առկա են պտղատու ծառեր: Աճուրդի մեկնարկային գինը՝ 2.367.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 03.12.2020թ. ժամը 16.00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱյԴի Բանկ» ՓԲԸ, հ/հ 11811018522000)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող բոլոր հարցերը (բացառությամբ հայտի ներկայացման վերջնաժամկետի), աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանա¬վոր¬ված հարաբերություն¬ները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևն ու աճուրդի կանոնակարգը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքն ազատ է:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթակա¬նությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ. +37493456258):

Հասցե` ք․Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +3749345625

Էլ. փոստ`