Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/0835/04/19 սնանկության գործով Յուրա Սերգեյի Խուրշուդյանի վարկի ապահովման միջոց հանդիսացող վերջինիս և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավական հանդիսացող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

17.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Յուրա Սերգեյի Խուրշուդյանի սնանկության գործով կառավարիչ Սերգեյ Դոյդոյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. դեկտեմբերի 11-ին ժամը 12:00-ին Յուրա Սերգեյի Խուրշուդյանի թիվ ՍնԴ/0835/04/19/ սնանկության գործով կառավարիչ Ս. Դոյդոյանի կողմից՝ ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճ 78, /2-րդ հարկ / հասցեում կանցկացվի Յուրա Սերգեյի Խուրշուդյանի վարկի ապահովման միջոց հանդիսացող վեջինիս և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով /ընդհանուր/ կրկնաճուրդը, ընդհանուր թվով 1 լոտ`
Լոտ 1-ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մ. Ավետիսյան փողոց 35շենք, 10բնակարան, 4հարկանի շենքի 3-րդ հարկ, 79,23 քմ, կադաստրային ծածկագիր՝ 08-001-0010-0003-001-010, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 23052013-08-0034, տրվ. 23.05.2013թ., ընդհանուր համատեղ սեփականատեր՝ Յուրա Սերգեյի Խուրշույան և Նաիրա Լյովայի Հովհաննիսյան, բնակարանը ծանրաբեռնված է բնակիչներով, գրավադրված է <<ԱՐԱՐԱՏԲԱՆԿ>> ԲԲԸ-ում-7.114․748 ՀՀ դրամ մեկանարկային գնով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Նախավճարը կաղմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը:
Աճուրդի նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ՎՏԲ Հայաստան Բանկ> ՓԲԸ-ի Ախուրյանի մ/ճ-ի Յուրա Սերգեյի Խուրշուդյանի սնանկության գործով հ/հ 16001006011183 հատուկ հաշվին մինչև աճուրդի նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2 կամ ք․ Գյումրի, Անկախության հր 7/
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն/լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճ 78, /2-րդ հարկ/ հասցեում կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ք․ Գյումրի, Երկ․ Գծի փողոց, 20շ․, բն․ 4

Հեռ..` +37494-70-70-51

Էլ. փոստ`