Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Լևոն>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող` շարժական գույքի, մեքենա սարքավորումների, հիմնական միջոցների, պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող, երրորդ անձ գրավատուին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

17.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Լևոն>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Համաձայն ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.06.2017թ.ԱՐԴ/ 0052/04/14 որոշոման ու 24.09.2020թ-ի հայտարարության`2020թ-ի Հոկտեմբերի 14-ին հայտարարվել էր պարտապան, <<Լևոն>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող` շարժական գույքի, մեքենա սարքավորումների, հիմնական միջոցների, պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող, երրորդ անձ գրավատուին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի, դասական եղանակով, 2/Երկու/ առանձին լոտերով կրկնաճուրդը:
Մեկնարկային գինը սահմանված էր, ընդհամենը`56 790 321 ՀՀ դրամ:
Կրկնաճուրդը չի կայացել հայտեր և գնորդ չլինելու պատճառով:
Հիմք ընդունելով <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ կետը և <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքը ու Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.06.2017թ-ի ԱՐԴ/0052/04/14 որոշումը `2020թ-ի Դեկտեմբերի 08 -ին ժամը 16.00-ին <<Լևոն>>ՍՊ ընկերութ- յան սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյանի կողմից, ՀՀ Սնանկության դատարանի թույլտվությամբ`ք.Երևան,Արշակունյաց փող. 5,311 դահլիճ հասցեում,հայտարարվում է`պարտապան <<Լևոն>>ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի,մեքենա-սարքավո-րումների, հիմնական միջոցների, պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող, երրորդ անձ գրավատուին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի, դասական եղանակով,2/երկու/ առանձին լոտերով, կրկնաճուրդը:
Որպես 7-րդ լոտի սահմանափակում,գույքերի իրացման դեպքում,գործարքը պետական գրանցում կարող է ստանալ,գնորդի կողմից հողի կադաստրային արժեքի վճարման անդորագիրը ներկայացնելու դեպքում:
Անշարժ գույքերի իրացման դեպքում գնորդը կրում է նոտարական և անշարժ գույքի պետական գրանցման, օգտագործողի վտարման հետ կապված բոլոր ծախսերի/ այդ թվում հնարավոր չափագրումների և սահմանված այլ ձևակերպումների/կատարման պարտականություն:
Ընդամենը`2 լոտերի մեկնարկային գինը սահմանվում է` 51 111 289 ՀՀ դրամ:
Գույքը իրենցից ներկայացնում են`
Լոտ 7- Անշարժ գույք,այդ թվում`
Արտադրական նշանակության ենթակայան – 87.9 քմ;
Արտադրական նշանակության Պահեստ– 3570.1քմ,
Լաբորատորիա - 838.2 քմ
Արտադրական նշանակության պահեստ – 1725.3քմ
Կշեռք – 76.1 քմ
Արտադրական նշանակության պահեստ – 3302.7 քմ
Արտադրամաս – 2032.9 քմ
Արտադրամաս – 1355.6 քմ
Պոմպակայան – 45.8 քմ
Արտադրական նշանակության պահեստ – 4250.6քմ
Արտադրամաս – 2450.3 քմ
Ավտոտնակ – 29.6 քմ
Արտադրամաս – 1432.0 քմ
Պարիսպ – 70.4 քմ- 140.8խմ,
Արդյունաբերական նշանակության հողամաս -7.7585 հա,: Շենքերի և Շինությունների մի մասը կիսաքանդված են մի մասը մաշված,կապիտալ վերանորոգման ենթակա,գտնվում է ՀՀ Արմավիրի մարզ, ք.Արմավիր,Շահումյան 9 հասցեյում / Վկայական 25012-013-04-0378/ սեփականության իրավունքով պատկանում է` երրորդ անձ գրավատու <<Հարպրոդ>>՚ՓԲԸ-ին,հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է`ՀՀ 04.10.2005թ-ի թիվ 199-Ն օրենքի 23 հոդվածի հիմքով,ըստ որի գույքի իրացման գործարքը պետական գրանցում կստանա,գնորդի կողմից հողի կադաստրային արժեքի վճարման անդորագի- րը ներկայացնելու դեպքում:Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով<<ՙԼևոն>>ՍՊ ընկերության պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ:
Գույքի մեկնարկային գնային առաջարկն է`41 984 111/Քառասուն մեկ միլիոն իննը հարյուր ութսուն չորս հազար հարյուր տասնմեկ/ ՀՀ դրամ :
Լոտ 12- Մեքենա-սարքավորումներ,համակարգեր,այլ հիմնական միջոցներ և մանրարժեք արագամաշ գույք,ընդհամենը 81 անվանում:Գույքը գտնվել է օգտագործման մեջ ենթակա են ընթացիկ վերանորոգման, տեղադրված, գտնվում են, շինությունների ներսում,հարմարեցված են պահածոների արտադրության իրականացման համար:
Գույքի մեկնարկային գնային առաջարկն է`9 127 178 /Իննը միլիոն հարյուր քսան յոթ հազար հարյուր յոթանասուն ութ/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճենը,իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի սնանկության հատուկ հաշվին` <<Արդշինբանկ>> Էրեբունի մասնաճյուղի Հ/Հ 2472302764950160 ,մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները,աճուրդին նախորդող 10 օրվա ընթացքում,բայց ոչ ուշ,քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ ընդհուպ մինչև 18.00,կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի`ք.Երևան, Օտյան 53/2 հասցեյով, մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտերի ուսումնասիրությունների աճուրդի կանոնակարգին ծանոթանալու,այդ թվում նաև իրավաբանական անձանց և այլ տեղեկությունների համար մասնակիցները 01-02.12.2020թ-ին ժամը 11.00-ին կարող են դիմել`ք.Երևան, Արշակունյաց փող. 5,417 սենյակ հասցեյով,կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ`Տ.Հարությունյանին,հեռ.094-01-77-58:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց պող.5, 417 սենյակ

Հեռ..` +374 94 017 758

Էլ. փոստ`