Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Հ.Ա.Ս.Գ. ՏՐԱՆՍ>> ՍՊԸ-ի սնանկության գործով գրավադրված անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդ

17.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Հ.Ա.Ս.Գ. ՏՐԱՆՍ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

11.11.2020թ. <<Հ.Ա.Ս.Գ. ՏՐԱՆՍ>> ՍՊԸ-ի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
04.12.2020թ. ժամը 12:30-ին ք. Երևան, Արշակունյաց փողոց 5 շենք, թիվ 311 դահլիճում տեղի կունենա <<Հ.Ա.Ս.Գ. ՏՐԱՆՍ>> ՍՊԸ-ի սնանկության գործով <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերի հրապարակային սակարկություններով աճուրդ չորս լոտով`
Լոտ 1–ք.Երևան, Շիրազի փող. 18 շենք, 36 հասցեում գտնվող 76,4 քմ ընդհանուր մակերեսով երեք
սենյականոց բնակարան: Մեկնարկային գինը 17 671 000 ՀՀ դրամ:
Ներքին հարդարանքը գտնվում է ապրանքային բավարար վիճակում:
Լոտ 2–ք.Երևան, Շիրազի փող. 16 շենք, 11 հասցեում գտնվող 152,9 քմ ընդհանուր մակերեսով բնակարան:
Մեկնարկային գինը 33 078 000 ՀՀ դրամ: Ներքին հարդարանքը գտնվում է ապրանքային
լավ վիճակում:
Լոտ 3–ք. Երևան, Շիրակի փող. 45/47 հասցեում գտնվող միահարկ 200,46 քմ ընդհանուր մակերեսով տուն:
ՈՒնի 282,83 քմ հողատարածք: Մեկնարկային գինը 22 234 000 ՀՀ դրամ:
Ներքին հարդարանքը գտնվում է ապրանքային բավարար վիճակում:
Լոտ 4 – ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի Մ.Փարաջանով 1-ին փող. թիվ 3 (1/3) հասցեում գտնվող
բնակելի կառուցապատման նշանակությամբ 1910 քմ ընդհանուր մակերեսով հողատարածք:
Մեկնարկային գինը 10 862 000 ՀՀ դրամ:
Նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, ինչպես նաև վարձավճարների և հարկերի հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար անհրժեշտ է ներկայացնել`ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև` աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 % - ը և 5 % -ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է փոխանցել «ԱյԴիբանկ» ՓԲԸ-ի Արաբկիրի մասնաճյուղի <<Հ.Ա.Ս.Գ. ՏՐԱՆՍ>> ՍՊԸ-ի 11807024525300 սնանկության հատուկ հ/հ – ին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյանին` /091/ 477-822 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան, Մամիկոնյանց 6-33

Հեռ..` +37491477822

Էլ. փոստ`