Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<ՆԻԿ-ԹՈՒԽԵ>> ՍՊԸ-ի սնանկության գործով գրավադրված շարժական գույքերի բաց դասական եղանակով աճուրդ

17.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<ՆԻԿ-ԹՈՒԽԵ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

11.11.2020թ. <<ՆԻԿ-ԹՈՒԽԵ>> ՍՊԸ-ի սնանկության գործով գրավադրված գույքերի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
04.12.2020թ. ժամը 14:00-ին ք. Երևան, Արշակունյաց փողոց 5 շենք, թիվ 311 դահլիճում կանցկացվի<<ՆԻԿ-ԹՈՒԽԵ>> ՍՊԸ-ի սնանկության գործով` <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված շարժական գույքերի հրապարակային սակարկություններով աճուրդ՝ 10 լոտերով: Այն է.
Լոտ 2 – 999 MM 19 պետ. համարանիշի, 2004 թ. արտադրության, <<ԴԱՖ ԻՔՍՖ 95.480>> մակնիշի բեռնատար
թամբավոր քարշակի մեկնարկային գինը- 3 586 000 ՀՀ դրամ:
Մեքենան ունի հիմնանորոգման կարիք:
Լոտ 3 – 999 MM 98 պետ. համարանիշի, 2001 թ. արտադրության, << Ռենո Մագնիում 440>> մակնիշի
բեռնատար թամբավոր քարշակի մեկնարկային գինը- 1 384 000 ՀՀ դրամ:
Մեքենան ունի հիմնանորոգման կարիք:
Լոտ 4 – 123 LU 67 պետ. համարանիշի, 1997 թ. արտադրության, << Ռենո Մագնիում ԱԵ390>> մակնիշի
բեռնատար թամբավոր քարշակի մեկնարկային գինը- 590 000 ՀՀ դրամ:
Մեքենան ունի հիմնանորոգման կարիք:
Լոտ 5 – 274 LO 61 պետ. համարանիշի, 1998 թ. արտադրության, << Ռենո Մագնիում 385>> մակնիշի
բեռնատար թամբավոր քարշակի մեկնարկային գինը-348 000 ՀՀ դրամ:
Մեքենան ունի հիմնանորոգման կարիք:
Լոտ 6 – 06 OL 858 պետ. համարանիշի, 1991 թ. արտադրության, << Սքանիա 113Մ >> մակնիշի բեռնատար
թամբավոր քարշակի մեկնարկային գինը – 848 000 ՀՀ դրամ:
Մեքենան ունի հիմնանորոգման կարիք:
Լոտ 7 – 999 MM 96 պետ. համարանիշի, 1997 թ. արտադրության, << Մեռսեդես Բենց Աքտրոս 1840>> մակնիշի
բեռնատար թամբավոր քարշակի մեկնարկային գինը – 1 961 000 ՀՀ դրամ:
Մեքենան ունի հիմնանորոգման կարիք:
Լոտ 8 – 494 L 01 պետ. համարանիշի, 1998 թ. արտադրության, << Շմից ՍՓՌ-24>> մակնիշի ֆուրգոն տեսակի
կիսակցորդի մեկնարկային գինը - 630 000 ՀՀ դրամ:
Կիսակցորդն ունի վերանորոգման կարիք:
Լոտ 9 – 01 L 406 պետ. համարանիշի, 1981 թ. արտադրության, << Շմից ՍԿՕ-22L>> մակնիշի ֆուրգոն
տեսակի կիսակցորդի մեկնարկային գինը – 543 000 ՀՀ դրամ:
Կիսակցորդն ունի վերանորոգման կարիք:
Լոտ 10 – 705 L 01 պետ. համարանիշի, 2002 թ. արտադրության, <<Շվարցմյուլլեր ՍՓԱ-3-Ե>>մակնիշի
ֆուրգոն տեսակի կիսակցորդի մեկնարկային գինը - 872 000
ՀՀ դրամ: Կիսակցորդն ունի վերանորոգման կարիք:
Լոտ 11 – 476 L 01 պետ. համարանիշի, 1989 թ. արտադրության, <<Լամբերետ ԼՎՖՍ-3-E >> մակնիշի սառնարան
տեսակի կիսակցորդի մեկնարկային գինը- 658 000 ՀՀ դրամ:
Կիսակցորդն ունի վերանորոգման կարիք:
Նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, ինչպես նաև վարձավճարների և հարկերի հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար անհրժեշտ է ներկայացնել`ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև` աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 % - ը և 5 % -ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է փոխանցել «Աբանկ» ՓԲԸ-ի Արաբկիրի մասնաճյուղի 11807007993408 սնանկության հատուկ հ/հ – ին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյանին`
/091/477-822 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան, Մամիկոնյանց 6-33

Հեռ..` +37491477822

Էլ. փոստ`