Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարդգես Դավթյանի սնանկության գործով գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդ

17.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Վարդգես Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

11.11.2020թ. Վարդգես Դավթյանի սնանկության գործով գրավադրված գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
04.12.2020թ. ժամը 10:00-ին ք. Երևան, Արշակունյաց փողոց 5 շենք, թիվ 311 դահլիճում տեղի կունենա Վարդգես Դավթյանի սնանկության գործով <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդ ` 1 լոտով:
Լոտ 4- Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող պտղատու այգի: Հողամասի ընդհանուր մակերեսը
0,313 հա է: Շուկայական մեկնարկային գինը` 1 944 000 ՀՀ դրամ:
Նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, ինչպես նաև վարձավճարների և հարկերի հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար անհրժեշտ է ներկայացնել`ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև` աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 % - ը և 5 % -ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է փոխանցել «ԱյԴիբանկ» ՓԲԸ-ի Արաբկիրի մասնաճյուղի 11807021949810 Վարդգես Դավթյանի սնանկության հատուկ հ/հ – ին: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյանին`
/091/ 477-822 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան, Մամիկոնյանց 6-33

Հեռ..` +37491477822

Էլ. փոստ`