Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կարեն Գրիգորյանի սնանկության գործով անշարժ և շարժական գույքերի աճուրդ

18.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ` Արարատ Վարդանյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2020թ. Նոյեմբերի 18-ին նշանակված Կարեն Գրիգորյանի սնանկության գործով աճուրդը չի կայացել, հայտ չլինելու պատճառով:
2020թ. դեկտեմբերի 4-ին ժամը 12:30 - ին ք. Երևան, Բագրատունյաց 13, 104 սենյակ հասցեում նշանակված է Կարեն Գրիգորյանի սնանկության գործով պարտապանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի և երրորդ անձ` Աշոտ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդ վաճառքը` բաց դասական եղանակով, հետևյալ լոտերով/նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված/.
1. Ք.Ստեփանավան, Ղուկասյան փող. 20 հասցեում գտնվող բնակելի տուն, հողամասի մակերեսը` 0,13 հա, շինությունների ընդհանուր մակերեսը` 389,34 քառ. մետր, 1,5 հարկանի քարե շենք, հատակը ԴՍՊ, պատերը պաստառապատված,սանհանգույցը հին սալիկապատ, պատուհանները` եվրո և փայտ, մուտքի դուռը` մետաղյա, ներսի դռները` փայտյա, վիճակը` միջինից ցածր: Բնակելի տան մեկնարկային գինը կազմում է 5 832 000 ՀՀ դրամ: Հանդիսանում է “Արդշինբանկ” ՓԲԸ-ի գրավի առարկա: Տունը բնակեցված է: Բնակիչների վտարումը կատարվում է գնորդի կողմից:
2. ՎԱԶ 2105 մակնիշի 34AV209 պետ. համարանիշի ավտոմեքենա: Նույնականացման համարը` XTA210500C0169354, արտադրման տարեթիվը` 1982 թիվ, գույնը` սպիտակ: Ավտոմեքենան երբեմն շահագործվում է: Ունի հիմնանորոգման կարիք: Մեկարկային արժեքը կազմում է` 214 650 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի փոխանցումով <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում բացված` 16069033295426 սնանկության հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Կարեն Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ` Ա.Վարդանյանին +37499771410 հեռախոսահամարով։

Հասցե` ք. Երևան, Կուրղինյան նրբ. 12-44

Հեռ..` +37499771410

Էլ. փոստ`