Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ամսնետ Տելեկոմ» ՍՊԸ-ի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

18.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

08.10.2020թ. հայտարարված «Ամսնետ Տելեկոմ» ՍՊԸ-ի գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
04.12.2020թ-ին ժամը 15:00-ին «Ամսնետ Տելեկոմ» ՍՊԸ-ի /գործ թիվ ԿԴ/0136/04/16/ սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի «Ամսնետ Տելեկոմ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը, թվով 161 առանձին լոտերով, որոնց արժեքները նվազեցված են 10 %-ով նախորդ աճուրդի մեկնարկային գներից:
Աճուրդի ներկայացվող գույքերի ընդհանուր արժեքը կազմում է 131.000 ՀՀ դրամ:
Աճուրդի ներկայացվող լոտերը չեն հրապարակվում մեծածավալ լինելու պատճառով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդի ներկայացվող լոտերը իրենցից ներկայացնում են տարբեր տրամագծի անտենաններ, հեռախոսների աքսեսուարներ, արբանյակային մոդեմներ, համակարգչային աքսեսուարներ և այլն, Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028024359500 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվի ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 /:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19շ,, 19 բն.

Հեռ..` 091401922

Էլ. փոստ`