Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ռուզաննա Տոնոյանի պարտավորությունների համար գրավադրված, երրորդ անձի պատկանող անշարժ գույքի և պարտապանին պատկանող շարժական գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

18.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ռուզաննա Տոնոյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Գևորգյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. հոկտեմբերի 23-ին ժամը 10:30-ին նշանակված Ռուզաննա Վախտանգի Տոնոյանի գույքի աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2020թ. դեկտեմբերի 8-ին ժամը 10:30-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում անցկացվելու է սնանկ ճանաչված Ռուզաննա Վախտանգի Տոնոյանի պարտավորությունների համար գրավադրված, երրորդ անձի պատկանող անշարժ գույքի և պարտապանին պատկանող շարժական գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով, բաց դասական եղանակով, չորս առանձին լոտերով:
Լոտ 1 – ՀՀ ք.Աշտարակ, Թամազյան 66 հասցեի անշարժ գույք - ըստ 11.09.2007թ. թիվ 2350832 սեփականության իրավունքի գրանցման վկայականի, անշարժ գույքն իրենից ներկայացնում է երկհարկանի բնակելի տուն, ներքին հարդարանքը՝ վատ վիճակում, շինության մակերեսը՝ 192.4 քմ, հողամասի մակերեսը՝ 0,052 հա, գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում, սեփականատեր Գրիշա Համբարձումի Ճանճապանյան: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 2,326,600 ՀՀ դրամ:
Լոտ 2 – Հեռուստացույց Samsung մակնիշի – բարվոք վիճակում: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 28,850 ՀՀ դրամ:
Լոտ 3 – Լվացքի մեքենա Whirlpool մակնիշի - բարվոք վիճակում: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 6,200 ՀՀ դրամ:
Լոտ 4 – Սառնարան - հնամաշ: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 2,080 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը և կանխիկ կամ փոխանցումով վճարվում են Ռուզաննա Վախտանգի Տոնոյանի սնանկության հատուկ հաշվին՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի 19300981528600 հաշվեհամարին՝ մինչև հայտ ներկայացնելը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող է ճանաչվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կրում է գնորդը:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ` Գ.Գևորգյանին /հեռ. 099-60-66-00/:

Հասցե` ք.Երևան, Արաբկիր 21 փողոց, 25

Հեռ..` +37499606600

Էլ. փոստ`