Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հազրավադ Ա/Կ-ի սնանկության գործով բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

18.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Ցամաքյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հազրավադ Ա/Կ-ի սնանկության գործով 18.11.2020թ. ժամը` 11:00-ին նշանակված աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
Կրկնաճուրդը տեղի կունենա 17.12.2020թ. ժամը 11:20-ին ք. Երևան, Արշակունյաց 5 շենք, թիվ 311 դահլիճում: Վաճառքի են հանվում Հազրավադ Ա/Կ-ի անվամբ գրանցված ավտոկռունկը, նավթամթերքի պահեստարանները և բազալտի քարի մնացորդը:
Լոտ N 1. Ավտոկռունկ/ամբարձիչ (ԿՍ-3562Բ), որը բաժանված է մասերի, գտնվում է անսարք վիճակում, բացակայում են փաստաթղթերը և իր վրա չունի որևէ տվյալ, որով կնույնականացվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության հետ և նավթամթերքի թվով 3 պահեստարաններ/տարողություններ:
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 230 127 ՀՀ դրամ:
Լոտ N 2. ընդերքից դուրս բերված 2 380 խմ. բազալտե քար: Թիվ 2 լոտի համար հրապարակային սակարկության ընթացքում հնարավոր է նախատեսել վեց ամսվա մարման գրաֆիկ:
Լոտի մեկնարկային արժեքը կազմում է 4 730 171 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները և նախավճարի վճարումը հաստատող անդորագիրը: Աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի Հայէկոնոմբանկ ՓԲԸ-ի հ/հ 163468017955 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Հազրավարդ Ա/Կ-ի սնանկության գործով կառավարիչ Ի.Ցամաքյանին, հեռ. 093-197-307 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 2-րդ հարկ, 26 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Լենինգրադյան 18/24

Հեռ..` +37493197307

Էլ. փոստ`