Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Մխիթար Հակոբյանի սնանկության գործով բաց դասական եղանակով կրնկաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

18.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Ցամաքյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Ա/Ձ Մխիթար Հակոբյանի սնանկության գործով 18.11.2020թ. ժամը 11:20-ին նշանակված աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
Կրկնաճուրդը տեղի կունենան 17.12.2020թ. ժամը 11:30-ին ք. Երևան, Արշակունյաց 5 շենք, թիվ 311 դահլիճում: Աճուրդի են հանվում Ա/Ձ Մխիթար Հակոբյանի պարտավորությունների համար <Ինեկոբանկ> ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձանց սեփականությամբ պատկանող հետևյալ անշարժ գույքերը:
Լոտ N 1. ՀՀ Արմավիրի մարզ, Շահումյան գյուղում գտնվող բնակելի տուն (շինության ընդհանուր մակերեսը` 385,4քմ., հողամասի մակերեսը` 0,2670հա.): Անշարժ գույքը համատեղ սեփականությամբ պատկանում է Գագիկ Ավետիսյանին, Հայկ Ավետիսյանին և Ստելա Ավետիսյանին, գրավադրված է <Ինեկոբանկ> ՓԲԸ-ում Ա/Ձ Մխիթար Հակոբյանի պարտավորությունների համար: Լոտի մեկնարկային արժեքը կկազմի 20 885 838 ՀՀ դրամ:
Լոտ N 2. ՀՀ Արմավիրի մարզ, Շահումյան գյուղում գտնվող խանութ (շինության ընդհանուր մակերեսը` 323քմ., հողամասի մակերեսը` 0,05հա.): Անշարժ գույքը սեփականությամբ պատկանում է Լարիսա Յայլոյանին, գրավադրված է <Ինեկոբանկ> ՓԲԸ-ում Ա/Ձ Մխիթար Հակոբյանի պարտավորությունների համար: Լոտի մեկնարկային արժեքը կկազմի 8 647 225 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները և աճուրդի նախավճարի վճարումը հաստատող անդորագիրը: Աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի <Արդշինբանկ> ՓԲԸ-ում Ա/Ձ Մխիթար Հակոբյանի անվամբ բացված հ/հ 2480102523490000 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Ա/Ձ Մխիթար Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Ի.Ցամաքյանին, հեռ. 093-197-307 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 2-րդ հարկ, 26 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Լենինգրադյան 18/24

Հեռ..` +37493197307

Էլ. փոստ`