Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Գեղարվեստագործ» ԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող, գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

18.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <Գեղարվեստագործ> ԱԿ-ի սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Պետյայի Արաբյան
<Սնանկության մասին> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. նոյեմբերի 02-ին պարտապանի գույքի աճուրդում հաղթող անձը չի կատարել ձեռք բերված գույքի դիմաց վճարում: Աճուրդը համարվում է չկայացած: Մեկնաչկային գնի նվազեցում չի կատարվում:
2020թ. դեկտեմբերի 10-ին ժամը 12.00-ին «Գեղարվեստագործ» ԱԿ-ի սնանկության գործով կառավարիչ Ժ. Արաբյանի կողմից ՍԳԿԿ ԻԿԿ-ի շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ) կանցկացվի պարտապանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք:
Գույքը հանդիսանում է ք. Աբովյան, Երևանյան փողոց թիվ 5 հասցեի 241,67 քմ ընդհանուր մակերեսով մեկ հարկանի, հասարակական նպատակային նշանակության շինությունը, 308,19 քմ հասարակական կառուցապատման սեփական հողամասով (հողի կադաստրային արժեքը վճարված չէ), պատերը քարի և բետոնի կիրառմամբ, տանիքածածկը ազբեստյա հին թիթեղներ, մուտքի դուռը մետաղյա, հին, ներքին դռները փայտյա և մետաղյա հին, պատուհանները փայտյա շրջանակներով հին, ներքին հարդարանքը հնաոճ, մասամբ քայքայված, հատակը հարթաբետոն երեսպատված մոմլաթով, ընդհանուր վիճակը բավարար, մեկնարկային գինը 6.659.757 ՀՀ դրամ: Անշարժ գույքը գրավադրված է Տիգրան Մարտիրոսյանի օգտին, վերջինիս հանդեպ պարտապանի պարտավորությունների վերադարձելիության ապահովման համար: Գույքի պահպանության և ընթացիկ վիճակի պահպանման դիմաց այն օգտագործվում է երրորդ անձի կողմից, որպես պահեստ: Օտարման պարագայում վերջինիս վտարումը իրականացվում է գնորդի կողմից:
Հայտերն ընդունվում են ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ (ք. Երևան, Օտյան 53/2) աճուրդին նախորդող 5 օրերի ընթացքում, մինչև նախորդ օրվա ժամը 16.00-ը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն 5% կանխավճարի (լոտի մեկնարկային գնի) անդորրագիրը, ֆի զիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, ԱՁ-ի և իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականների պատճենները: Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Պարտապանի սնանկության հատուկ հաշիվն է «Կոնվերս բանկ« ՓԲԸ Աբովյան մասնաճյուղում 19300 03719580100: Լոտին, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու, մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 091 46-16-06 հեռախոսահամարով կառավարիչ Ժ. Արաբյանին:

Հասցե` ք. Աբովյան, 7-րդ մ/շ, 2-րդ թաղ., թիվ 77

Հեռ..` 374 91 461606

Էլ. փոստ`