Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Նու Վա Թրեյդ» ՍՊԸ-ին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

19.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Նու Վա Թրեյդ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 15:00-ին ՀՀ Սնանկության դատարանի 17.02.2020թ. վճռով ՍնԴ0305/04/20 սնանկ ճանաչված «Նու Վա Թրեյդ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից ՀՀ ք. Երևան, Ազատության 14- 54 հասցեում հայտարարված «Նու Վա Թրեյդ» ՍՊԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2020 թվականի դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին ՀՀ Սնանկության դատարանի 17.02.2020թ. վճռով ՍնԴ0305/04/20 սնանկ ճանաչված «Նու Վա Թրեյդ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից ՀՀ ք. Երևան, Ազատության 14- 54 հասցեում կանցկացվի «Նու Վա Թրեյդ» ՍՊԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդը 86 առանձին լոտերով համաձայն ՀՀ Սնանկության դատարանի 15.09.2020թ. «Նու Վա Թրեյդ» ՍՊԸ-ին պատկանող գույքն աճուրդով վաճառելու թույլտվության որոշման:
Աճուրդի ներկայացված գույքի մեկնարկային արժեքները կազմում են.
Լոտ 1 -ից լոտ 30 – թվով 3 615 կանացի հագուստ և աքսեսուարներ, բիժուտերիա, օծանելիք – ընդհանուր մեկնարկային գինը – 2 026 496 ՀՀ դրամ:
Լոտ 31 -ից լոտ 42 – թվով 15 հատ օգտագործած հիմնական միջոցներ /կահույք, գրասենյակային գույքեր, տեխնիկա/ – ընդհանուր մեկնարկային գինը –298 240 ՀՀ դրամ:
Լոտ 72 -ից լոտ 89 – թվով 34 հատ վնասված՝ մասամբ ոչ պիտանի հիմնական միջոցներ – ընդհանուր մեկնարկային գինը –53 120 ՀՀ դրամ:
Լոտ 90 -ից լոտ 115 – թվով 1 641 հատ վնասված՝ մասամբ ոչ պիտանի կանացի հագուստ, աքսեսուարներ, բիժուտերիա – ընդհանուր մեկնարկային գինը –203 936 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի տեղափոխման, ձևակերպման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
Աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 % տոկոսը և 5% տոկոսը, պետք է վճարվեն «Այ ԴԻ Բանկ» ՓԲԸ-ի Բաղրամյան մասնաճյուղում գործող թիվ 11813017303200 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքային օրերին կարող են այցելել Ազատության 14-54 հասցե, ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։ Գույքի ցուցակը կցվում է՝

Հասցե` ք. Երևան Ազատության 14-54

Հեռ..` +374 94 221985

Էլ. փոստ`