Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Զալիկոյի Մարգարյանի սնանկության վարույթում առկա գույքերի կրկնաճուրդ-վաճառքի մասին

19.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արմեն Զալիկոյի Մարգարյանի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. դեկտեմբերի 8-ին ժամը 12:30-ին Արմեն Զալիկոյի Մարգարյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /հասցե՝ ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ կանցկացվի Արմեն Զալիկոյի Մարգարյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 2 լոտ`

Լոտ 4 - ՀՀ Արագածոտնի մարզ, Օհանավան համայնքում գտնվող 02-112-0193-0008 ծածկագիրը կրող 0.1934 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս (սեփ. վկայական՝ թիվ 04072013-02-0018, տրված՝ 04.07.2013թ.), մեկնարկային գինը՝ 871.010 ՀՀ դրամ,
Լոտ 6 - ՀՀ Արագածոտնի մարզ, Օհանավան համայնքում գտնվող 02-112-0116-0006 ծածկագիրը կրող 0.25 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս (սեփ. վկայական՝ թիվ 04072013-02-0012, տրված՝ 04.07.2013թ.), մեկնարկային գինը՝ 1.095.330 ՀՀ դրամ:

Գույքերի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը: Աճուրդի նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը:
Աճուրդի նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի Արմեն Զալիկոյի Մարգարյանի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1150009997937958, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն /լոտերն/ ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00 կարող են այցելել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/, գույքի գտնվելու վայր կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073):

Հասցե` ք. Գյումրի, Գ. Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`