Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Էդգար Վանիկի Եղիազարյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

19.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Էդգար Վանիկի Եղիազարյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

30․10.2020թ-ին, ժամը 13:30-ին հայտարարված Էդգար Վանիկի Եղիազարյանի գույքի թիվ 1 լոտի աճուրդը կայացել է, սակայն լոտի աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված անձը լոտի դիմաց վճարումը օրենքով սահմանված ժամկետում չի կատարել և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է չկայացած:
08․12.2020թ-ին, ժամը 13:30-ին Էդգար Վանիկի Եղիազարյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի կողմից ՀՀ, ք․Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /7-րդ հարկ, 703 սենյակ/ կանցկացվի երրորդ անձ հանդիսացող Դավիթ Քոչարյանին սեփականության իրավունքով պատկանող, որպես ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.04.2018թ. վճոով սնանկ ճանաչված Էդգար Վանիկի Եղիազարյանի պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք «ԱյԴի բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդը:
Աճուրդի ներկայացվող գույքի արժեքը համապատասխանում է նախորդ աճուրդի մեկնարկային արժեքին և կազմում է.
Լոտ 1 - ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, Զ. Անդրանիկի պողոտա թիվ 80 հասցեում գտնվող անշարժ գույք /2.3341 հա ընդհանուր մակերեսով հողամաս, սեփականության իրավունքի գրանցման վկայական 27012015-07-0004/ - մեկնարկային արժեքը կազմում է 29.866.990 /քսանինը միլիոն ութ հարյուր վաթսունվեց հազար ինը հարյուր իննսուն/ ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի նախավճարը պետք է կազմի լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, պետք է վճարվի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004058718 սնանկության հատուկ հաշվին և վճարումը հավաստող փաստաթուղթը հայտի հետ միասին աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 ներկայացվի ՀՀ Սնանկության դատարան /ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդի կանոնակարգի համաձայն աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու և լոտն ուսումնասիրելու համար դիմել Էդգար Վանիկի Եղիազարյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Պետրոսյանին (հեռ. (077) 19-10-76):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 6-րդ թաղ, 16շ., 23բն.

Հեռ..` +374 77191076

Էլ. փոստ`