Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Կարեն Օսիպյան Էդուարդի սնանկության գործով սնանկության գործով ՙԷյչ Էս Բի Սի Բանկ Հայաստան՚ ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը

19.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Կարեն Օսիպյանի սնանկության գոծով կառավարիչ
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(աճուրդի կազմակերպման և անցկացման մասին)
2020թ. Նոյեմբերի 19-ին, ՙԿարեն Օսիպյան Էդուարդի՚ ԱՁ-ի սնանկության գործով հայտարարված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով
2020թ. Դեկտեմբերի 17-ին, ժամը 12:00 ՀՀ, Ք.Երևան, Արշակունյաց պող. 5; 311 սենյակ հասցեում նշանակված է ՙԿարեն Օսիպյան Էդուարդի՚ ԱՁ-ի սնանկության գործով ՙԷյչ Էս Բի Սի Բանկ Հայաստան՚ ՓԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը մեկ լոտով.
ԼՈՏ 1. – Կարեն Օսիպյանի և Նառա Բաղդասարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ ք. Երևան, Արաբկիր Բաղրամյան պողոտա 59 շենք, 57 հասցեում գտնվող բնակարան /թիվ 24032015-01-0101 սեփականության վկայական/: Բնակարանի նկարագիրը՝ բնակարանը 17 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում է և ամբողջովին կապիտալ վերանորոգված է, առաստաղի բարձրությունը՝ 2,98 մետր, մուտքի դուռը մետաղյա երեսապատված, միջսենյանկային դռները փայտյա, պատուհանները մետաղապլաստե, հատակը՝ կաղնեփայտից, խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են, ունի տնտեսական պատշգամբ: Կոմունիկացիաները՝ ջրամատակարարում, գազամատակարարում, էլ. մատակարարում: Բնակարանի ներքին ընդհանուր մակերեսը՝ 121 ք.մ.; ունի 6քմ շինություն, որը ընդհանուր է 57/1 հասցեի հետ:
ՀՀ, ք. Երևան, Արաբկիր Բաղրամյան պողոտա 59 շենք, 57 հասցեում գտնվող բնակարանի մեկնարկային գինը կազմում է՝ 98,310,000 (Ինսունութ միլիոն երեք հարյուր տաս հազար) ՀՀ դրամ: Բնակարանը հանդիսանում է ՙԷյչ Էս Բի Սի Բանկ Հայաստան՚ ՓԲԸ-ի գրավի առարկա: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին: Բնակարանի փաստացի բնակվողների և տիրապետողների վտարումը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) աճուրդի մասնակցության վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 5 տոկոսը։ Մասնակցության վճարը վճարվում է փոխանցումով կամ կանխիկ ՙԱկբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ՚ ՓԲԸ-ի Տիգրան Մեծ մասնաճյուղի 220539673065000 ՙԿարեն Օսիպյան Էդուարդի՚ ԱՁ-ի սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան, հասցե՝ (ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ` Էդուարդ Սերոբյանին 077-64-22-00 հեռախոսահամարով։

Հասցե` Ք. Երևան, Ն.Նորք, Մառի նրբ. 1/42

Հեռ..` +374 77 64 22 00

Էլ. փոստ`