Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Խ.Ա.Ղ.-ՎԻԿՏՈՐԻԱ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

19.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Խ.Ա.Ղ.-ՎԻԿՏՈՐԻԱ» ՚ ՍՊԸ-ի `սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

19.11.2020թ. ժամը 14:00-ին նշանակված «Խ.Ա.Ղ.-ՎԻԿՏՈՐԻԱ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
16.12.2020թ. ժամը 14:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում կկայանա «Խ.Ա.Ղ.-ՎԻԿՏՈՐԻԱ» ՍՊԸ-ի ԵԴ/0564/04/18 սնանկության գործով «5Խ.Ա.Ղ.-ՎԻԿՏՈՐԻԱ» ՍՊԸ-ին և 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 5 առանձին լոտով:
Լոտ 5.«Խ.Ա.Ղ.-ՎԻԿՏՈՐԻԱ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և նրա վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար «Յունիբանկ» ԲԲԸ-ում գրավադրված՝ GAZ 2705-414 մակնիշի, պետհամարանիշը 780 UL 65, 2007թ. արտադրության ավտոմեքենա, չի շահագործվում, որոշ դետալներ բացակայում են, ունի կապիտալ վերանորոգման կարիք, մեկնարկային գինը 285,000 ՀՀ դրամ:
Լոտ 6.«Խ.Ա.Ղ.-ՎԻԿՏՈՐԻԱ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և նրա վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար «Յունիբանկ» ԲԲԸ-ում գրավադրված՝ GAZ 2705-222 մակնիշի, պետհամարանիշը 391 LO 68, 2007թ. արտադրության ավտոմեքենա, չի շահագործվում, որոշ դետալներ բացակայում են, ունի կապիտալ վերանորոգման կարիք, մեկնարկային գինը 317,000 ՀՀ դրամ:
Լոտ 7.«Խ.Ա.Ղ.-ՎԻԿՏՈՐԻԱ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և նրա վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար «Յունիբանկ» ԲԲԸ-ում գրավադրված՝ GAZ 2705-218 մակնիշի, պետհամարանիշը 901 LU 68, 2010թ. արտադրության ավտոմեքենա, ունի մասնակի վերանորոգման կարիք, մեկնարկային գինը 467,000 ՀՀ դրամ:
Լոտ 8.«Խ.Ա.Ղ.-ՎԻԿՏՈՐԻԱ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող և նրա վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար «Յունիբանկ» ԲԲԸ-ում գրավադրված GAZ 2705-218 մակնիշի, պետհամարանիշը 900 LU 68, 2010թ. արտադրության ավտոմեքենա, ունի մասնակի վերանորոգման կարիք, մեկնարկային գինը 444,000 ՀՀ դրամ:
Լոտ 11.«Խ.Ա.Ղ.-ՎԻԿՏՈՐԻԱ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող GAZ 2705-218 մակնիշի, պետհամարանիշը 333 PL 03, 2010թ. արտադրության ավտոմեքենա, ունի մասնակի վերանորոգման կարիք, մեկնարկային գինը 467,000 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը և գործողությունները կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղ «Խ.Ա.Ղ.-ՎԻԿՏՈՐԻԱ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ 2471003340170000:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ, որը վճարվում է սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք մինչև 11.12.2020թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել «Խ.Ա.Ղ.-ՎԻԿՏՈՐԻԱ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1

Հեռ..` +374 91 95 58 81

Էլ. փոստ`