Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Արմինե Միշայի Իսկանդարյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

19.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱՁ Արմինե Միշայի Իսկանդարյանի `սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

18.11.2020թ. ժամը 15:30-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում նշանակված ԱՁ Արմինե Միշայի Իսկանդարյանի ՍնԴ/0252/04/19 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
16.12.2020թ. ժամը 15:30-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում կկայանա ԱՁ Արմինե Միշայի Իսկանդարյանի ՍնԴ/0252/04/19 սնանկության գործով ԱՁ Արմինե Միշայի Իսկանդարյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված, Արմինե Միշայի Իսկանդարյանին և 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 2 առանձին լոտերով:
Լոտ 1 ԱՁ Արմինե Միշայի Իսկանդարյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովվման համար «Յունիբանկ» ԲԲԸ-ի օգտին գրավադրված՝ Մելս Մարտիրոսյանին, Սեդա Աղինյանին, Վիգեն Մարտիրոսյանին և Արմինե Իսկանդարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, Տավուշի մարզ, գ.Գանձաքար, 10 փողոց, 2-րդ փակուղի 1 հասցեի անշարժ գույք, շենքի ընդհանուր մակերեստ 299 ք/մ, հողամասի մակերեսը 0,1617 հա, 1 հարկանի, նկուղով, մուտքի դուռը, պատուհանները և հատակը փայտյա, հին վերանորոգում, ներքին հարդարանքը բավարար վիճակ, մեկնարկային գինը 8,144,000 ՀՀ դրամ: Գույքը ծանրաբեռնված է բնակիչներով:
Լոտ 2 Արմինե Իսկանդարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, Տավուշի մարզ, համայնք Գանձաքար, 1-ին փողոց, 96/1 հասցեի անշարժ գույք, շենքի մակերեստ 34,9 ք/մ, նպատակային նշանակությունը հասարակական, հողամասի մակերեսը 0,0025 հա, նպատակային նշանակությունը բնակավայրերի, մեկնարկային գինը 4,224,000 ՀՀ դրամ: Առկա է 9,7 ք/մ ինքնակամ զբաղեցրած հողամաս և 10,4 ք/մ և 2-րդ հարկը ինքնակամ կառույց:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի Դավիթաշեն մասնաճյուղ ԱՁ Արմինե Միշայի Իսկանդարյանի սնանկության հատուկ հաշվին՝ 11811016379700:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով սահմանվում է մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ, որը վճարվում է սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները և աճուրդի մասնակից չհամարվող անձիք մինչև 11.12.2020թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել ԱՁ Արմինե Միշայի Իսկանդարյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Դավիթաշեն 3-րդ թաղ. 94/1

Հեռ..` +374 91 95 58 81

Էլ. փոստ`