Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարդան Արարատի Սահակյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

20.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Բաբկեն Եկմալյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
08.12.2020թ. ժամը 12:00-ին Վարդան Արարատի Սահակյանի սնանկության գործով կառավարիչ Բ.Եկմալյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Վարդան Արարատի Սահակյանի պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող գույքի աճուրդը:
Աճուրդի է ներկայացվում հետևյալ գույքը՝
Լոտ 1. Ավտոմեքենա- BMW 745LI մակնիշի, 36 AX 414 պետհամարանիշի, 2003թ. արտադրության, WBAGN63454DS46488 նույնականացման համարի տրանսպորտային միջոցը – փոխանցման տուփը չի աշխատում, ունի կոսմետիկ հարդարման կարիք – 2.160.000 ՀՀ դրամ։
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթը, որը պետք է կազմի համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Շահումյանի մասնաճյուղում բացված թիվ 16045062486352 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև աճուրդին նախորդող օրը, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ։ Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Բ.Եկմալյանին (հեռ. (077) 69-16-99

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Բաշինջաղյան 184շ., 17 բն.

Հեռ..` +37477691699

Էլ. փոստ`