Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՍԱՄԹՕՄ» ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0101/04/16 սնանկության գործով վարկի ապահովման միջոց հանդիսացող պարտապանին պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

20.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «ՍԱՄ ԹՕՄ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սերգեյ Դոյդոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. դեկտեմբերի 18-ին ժամը 11:30-ին “ՍԱՄԹՕՄ” ՍՊԸ-ի թիվ ՇԴ1/0101/04/16 սնանկության գործով կառավարիչ Ս. Դոյդոյանի կողմից ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճ 78, /2-րդ հարկ/ հասցեում կանցկացվի <<ՍԱՄԹՕՄ>> ՍՊԸ-ի վարկի ապահովման միջոց հանդիսացող վերջինիս և երրորդ անձանց պատկանող ի ապահովումն վարկի մարման գրավադրված գույքի բաց դասական եղանակով /ընդհանուր, մեկնարկային գնի բարձրացմամբ/ աճուրդը, ընդհանուր թվով 1 լոտ`
Լոտ 10-MERCEDES-BENZ E200 մակնիշի, 1997թ. Արտադրության, տեսակը՝ թեթև մարդատար, թափքը՝ սեդան, շարժիչի հզորությունը՝ 136ձ. Ուժ, նույնականացման համար /vin/WDB2100351A448549, գույնը՝ արծաթագույն, հաշվառման համարանիշ՝ 028OR61, /տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 06BA502696, տրված 22.12.2014թ., ունի կապիտալ վերանորոգման կարիք, սեփականատեր“ՍԱՄԹՕՄ” ՍՊԸ-437․940 ՀՀ դրամ մեկնարկային գնով, գրավադրված է “Անելիք Բանկ” ՓԲԸ-ում:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Նախավճարը կաղմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը:
Աճուրդի նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով “ՎՏԲ Հայաստան Բանկ” ՓԲԸ-ի Ախուրյանի մ/ճ-ի “ՍԱՄԹՕՄ” ՍՊԸ-ի սնանկության գործով հ/հ 16001006011147 հատուկ հաշվին մինչև աճուրդի նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանում /ք. Գյումրի Անկախության հր.7/
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն/լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճ 78, /2-րդ հարկ/ հասցեում կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ք․ Գյումրի, Երկ․ Գծի փողոց, 20շ․, բն․ 4

Հեռ..` +37494-70-70-51

Էլ. փոստ`