Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Երրորդ անձ Արմեն Մարտիրոսյանին պատկանող, որպես Արման Անդրեասյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք գրավադրված գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

20.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արման Անդրեասյանի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020 թվականի հոկտեմբերի 23-ին , ժամը 12:00-ին Արման Անդրեասյանի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից Սնանկության կառավարիչի գրասենյակում/հասցե՝ ք. Երևան,Ազատության 14-54/ հայտարարված երրորդ անձ Արմեն Մարտիրոսյանին պատկանող, որպես Արման Անդրեասյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2020 թվականի դեկտեմբերի 18-ին ,ժամը 12:00-ին Արման Անդրեասյանի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից Սնանկության կառավարիչի գրասենյակում/հասցե՝ ք. Երևան,Ազատության 14-54/ կանցկացվի երրորդ անձ Արմեն Մարտիրոսյանին պատկանող, որպես Արման Անդրեասյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման երաշխիք «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի կրկնաճուրդը: Կրկնաճուրդի ներկայացված լոտի արժեքը կազմում է.
Լոտ 1- ՀՀ, Արարատի մարզ, Նոյակերտ համայնք, Նարեկացու փողոց, թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույք (93 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տուն, 1930 քմ հողամաս, սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2393115, գրավի իրավունքի գրանցման վկայական թիվ 0147241) - մեկնարկային արժեքը կազմում է՝ 1.936.800 ՀՀ դրամ: Անշարժ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով: Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման,գույքահարկի,հողի հարկի վճարման, բնակչի վտարման հետ կապված բոլոր գործողությունները և ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները,
- աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսը, պետք է վճարվեն «Այ Դի բանկ» ՓԲԸ Բաղրամյան մ/ճ հ/հ 11813009716500 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Լոտի ուսումնասիրության և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել Ազատության 14-54 հասցե յուրաքանչյուր աշխատանքային օր ,ժամը 11:00-ից մինչև 18:00՝ նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։

Հասցե` ք. Երևան Ազատության 14-54

Հեռ..` +374 94 221985

Էլ. փոստ`