Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում "Արգոհշին" ՍՊԸ-ին պատկանող և ընկերության պարտաավորությունների համար գրավադրված գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

20.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ռուզան Հովհաննիսյան
"Սնանկության մասին" ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2020թ. դեկտեմբերի 04-ին ժամը 1200-ին ք. Երևան, Արշակունյաց 5/311 հասցեում կկայանա «Արգոհշին» ՍՊԸ-ին պատկանող և «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքերը 2 լոտով:
Լոտ 1 Ավտոմեքենա Mazda Tribute 3.0L, 110 QQ 50, Արարատի մարզ, Այնթափ համայնք, 3-րդ փող; տուն 16,
Թող. տարեթրվը 2002թ.
Թափքի տեսակը՝ թեթև մարդատար
Գույնը՝ սպիտակ
Շարժիչի հզոր. 200 Ձ/ուժ
Մեքենայի վազքը մոտ 186 000 կմ,
Շարժիչը՝ բենզինային
Փոխանցման տուփը ավտոմատ,
Անվադողերն ու անվահեծերը գտնվում են միջին վիճակում
Նույնականացման համարը՝ 4F2YZ94133K428766
Մեկնարկային գինը 1 900 000 ՀՀ դրամ

Լոտ 2. Էքսկավատոր ամբարձիչ «CASE-580 superR» , 0780LL, Արարատի մարզ, Մասիս համայնք
Թող. տարեթրվը 2006թ.
Թափքի տեսակը՝ Էքսկավատոր ամբարձիչ
Գույնը՝ դեղին
Շարժիչի հզոր. 71 կվտ
Շարժիչը՝ դիզելային- խափանված
Փոխանցման տուփը -խափանված,
Հիդրոպոմպը- խափանված
Էքսկավատորը գտնվում է վատ վիճակում
Մեկնարկային գինը 3 700 000 ՀՀ դրամ

Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել «Արգոհշին» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ռուզան Հովհաննիսյանին՝ 093 37 27 05 հեռախոսահամարով:

Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են պարտապանի անվամբ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ՓԲԸ-ի թիվ 35 մասնաճյուղում բացված 16069032965318 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ և /կամ ծանուցում ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ մինչև աճուրդի անցկացման նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են. հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Հայտ ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, կամ լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրության հիման վրա, տաս օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողﬕց վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:

Հասցե` Երևան, Մանանդյան 1 շ, բն. 9

Հեռ..` +374 93 37 27 05

Էլ. փոստ`