Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Ադամ գրուպ >> ՍՊ ընկերության պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով երրորդ անձիև սեփականության իրավունքով պատկանող, գրավադրված գույքի կրկնաճուրդի մասին։

21.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Ադամ գրուպ >> ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ` Ս. Մանուկյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված


<<Ադամ գրուպ >> ՍՊ ընկերության 20.11.2020թ թ-ին նշանակված աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
18.12.2020թ.-ին ժամը 14։30-ին ՀՀ ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակում սնանկության գործով կառավարիչ Ս.Մանուկյանի կողմից կանցկացվի սնանկ ճանաչված՝ <<Ադամ գրուպ >> ՍՊ ընկերության պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով, << Հայէկոնոմբանկ>> ԲԲԸ -ում երրորդ անձի կողմից գրավադրված, գրավական հանդիսացող անշարժ գույքի կրկնաճուրդը, ՝ բաց դասական եղանակով, մեկ առանձին լոտով ՝ ԼՈՏ-1 ՀՀ կոտայքի մարզ, համայնք Պտղնի , 3–րդ այգետարածք, 4–րդ թաղամաս թիվ 46 հասցեում գտնվող այգետնակ ( իրավունքի տեսակը սեփականություն, քարե կրող պատերով երկհարկանի նկուղով, մակերեսը հող / շինություն, 920 ք.մ. / 369.65 ք.մ., շինության տանիքը թիթեղ, միջին վիճակի, միջհարկային ծածկը երկաթբետոնյա, բարձրությունը 1-ին հարկ՝ 2.95 մ, 2-րդ հարկ՝ 2.85 մ, նկուղ՝ 2.85 մ, դռները փայտյա միջին վիճակ, պատուհանները փայտյա, բավարար վիճակ, պատերը գաջասվաղ, հատակը հիմնականում փայտյա, պարիսպ -94.5 գծմ, առկա են մի քանի մրգատու ծառեր, Էլ. մատատակարարոմ, ջրամատակարարում, կոյուղի։
Գույքի մեկնարկային գինը` 15 750 000.00 / տասնհինգ միլիոն յոթ հարյուր հիսուն հազար / ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Գույքի վաճառքի նոտարական վավերացման , գրանցման /այդ թվում հնարավոր վտարման հետ կապված բոլոր ծախսերը և գործողությունները կատարվում են գնորդի կողմից։
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ՎՏԲ– Հայաստան Բանկ Արմավիրի մ/ճ բացված 16009048768909 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն,կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (հասցե՝ քԵրևան, Օտյան 53/2.), մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ս.Մանուկյանին՝ հեռ.՝ 077 19 55 70

Հասցե` ՀՀ ք.Արմավիր,Շահումյան 16/9

Հեռ..` +374 77195570

Էլ. փոստ`