Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Բյուրակն>> ՍՊԸ-ի պարտավորությունների համար երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին:

23.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Բյուրակն>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ռուբեն Խալաթյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդ

16.10.2020թ. հայտարարված <<Բյուրակն>> ՍՊԸ-ի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
18.12.2020թ. ժամը 12:00-ին <<Բյուրակն>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Ռ.Խալաթյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սեն. հասցեում կանցկացվի <<Բյուրակն>> ՍՊԸ-ի պարտավորությունների համար երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող <<Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան>> ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի բաց դասական եղանակով, հրապարակային սակարկութուններով աճուրդ-վաճառք:, մեկ լոտով:
Լոտ-1 ՀՀ ք.Երևան, Շենգավիթ համայնք, Մանանդյան 41 թիվ 4 հասցեում գտնվող հողամաս և շենք շինություններ /սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 12082019-01-0277, տրված 12,08,2019թ./: Հողամասի բնութագիրը, կադաստրային ծածկագիրը՝ 01-011-0049-0176, մակերեսի չափը՝ (հա) 3.356, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական կամ հողատեսքը՝ արդյունաբերական օբյեկտների, գրանցված իրավունքի տեսակը՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:
Շինության բնութագիրը, նպատակային նշանակությունը՝ արտադրական, բնութագիրը ըստ առանձին շինությունների՝ կադաստրային ծածկագիր՝ 01-011-0049-0176-001, տեսակը՝ արտադրամաս, մակերեսը՝ 27351.84քմ, գրանցված իրավունքի տեսակը՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Առկա է 485քմ մակերեսով ինքնակամ շինություն:
Լոտի մեկնարկային արժեքն է ընդամենը` 918.621.000 ՀՀ դրամ:
Գույքի ձևակերպման, գրանցման և հնարավոր այլ ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումն հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդում ձեռք բերվող գույքի աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով Արդշինբանկի Շենգավիթ մասնաճյուղում բացված <<Բյուրակն>> ՍՊԸ-ի սնանկության թիվ` 2473604159020000 հատուկ հաշվին, մինչև աճուրդին հաջորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան, ք.Երևան, Օտյան 53/2 հասցեյով: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները աճուրդի կանոնակարգին և լոտերին կարող են ծանոթանալ սնանկության գործով կառավարիչ` Ռ.Խալաթյանի մոտ ժամը 10:00-ից մինչև 18:00 ք.Երևան, Արշակունյաց 5 հասցեում, հեռ. /091/543207:

Հասցե` ք.Երևան-25, Այգեստան 11/189

Հեռ..` +374 91 54 32 07

Էլ. փոստ`