Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Վահե Ալմոյանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի կրկնաճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման մասին

23.11.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սերյոժա Մինասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված


2020 թվականի սեպտեմբերի 24-ին ժամը 15:00-ին Վահե Ալմոյանի գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։
2020 թվականի դեկտեմբերի 10-ին ժամը 15:00-ին սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Մինասյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Վահե Ալմոյանի սնանկության գործով գույքի կրկնաճուրդ վաճառքը հետևյալ լոտով՝
Լոտ 1- Ք. Երևան, Արգիշտի փող., 7/4 շենք, թիվ 126 հասցեում գտնվող բնակարանը, որն ունի հետևյալ նկարագրիը՝ շենքի պատերը մոնոլիտ, միջհարկային բարձրությունը 3մ. բնակարանի հարկը 12-րդ հարկ, բնակարանի մակերեսը 174,5 քմ, մուտքի դուռը մետաղական ներսի դռները փայտե, պատուհանները մետաղապլաստե, անհատական ջեռուցման համակարգ։ Գրավադրված է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում։ Լոտի մեկնարկային գինն է 78,934,500 (յոթանասունութ միլիոն ինը հարյուր երեսունչորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ։
Լոտը կարող է ուսումնասիրվել իր գտնվելու վայրում` ք. Երևան, Արգիշտի փող., 7/4 շենք, թիվ 126 հասցեում հրապարակային ծանուցման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածում):
Նշված լոտը գտնվում է սեփականատիրոջ տիրապետման ներքո: Բոլոր վտարման հետ կապված գործողությունները և ծախսերը կատարվում է գնորդի կողմից իր հաշվին:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարը, որը կազմում է 5,000 ՀՀ դրամ և աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի 5%-ը։ Բոլոր վճարումները պետք է կատարվի Վահե Ալմոյանի սնանկության հատուկ հաշվին ՝«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ հ/հ220490332685000՝ մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդի կանոնակարգին կարող եք ծանոթանալ, և այն ստանալ այցելելով սնանկության կառավարչի գրասենյակ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան փողոց 53/2 հասցեով, մասնակցի վկայական ստանալու համար։Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։

Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ս. Մինասյանին /ք. Երևան, Արշակունյաց 17 հեռ. 093 33 03 23/

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 17

Հեռ..` (093) 33-03-23

Էլ. փոստ`